Դեպի վեր

Պարտադիր կուտակայինի ամենամեծ խնդիրն այն է, որ պետությունը մարդկանց աշխատանքով ապահովելու պարտավորություն չի կրում. Սուրեն Պարսյան

yerkir.am07/17/2018, 11:48

Պարտադիր կուտակայինի ամենամեծ խնդիրն այն է, որ պետությունը մարդկանց աշխատանքով ապահովելու պարտավորություն չի կրում. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հտեզոտությունների պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գտնում է, որ աղքատ երկրում բարեկեցիկ թոշակառու չի կարող լինել: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից արված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ վերլուծությանը:

Պարսյանը հերթով անդրադարձավ այս համակարգի հեղինակների կողմից բերված փաստարկներին և բերեց կոնկրետ հիմնավորումներ` ինչու են դրանք սխալ: Նա հիշեցրեց, որ համակարգի ներդրումից անցել է 4 տարի և արդեն կարելի է տեսնել արդյոք բերված փաստարկները հիմա աշխատո՞ւմ են, թե՞ ոչ:

Պարսյանի խոսքով` նրանց բերած առաջին փաստարկն այն էր, որ նախկին կենսաթոշկային համակարգը չէր ապահովում սոցիալական արդարությունը, սակայն ըստ նրա, կուտակային համակարգը միակ կենսաթոշակային համակարգը չէ, որ լուծում է այդ անարդարությունը: Ավելին, ըստ նրա պարտադիր կենսաթոշակային համակարգ ավելի լուրջ անարդարություն է ստեղծում` մինչսերնդային և ներսերնդայինը:

Նրանք նաև պնդում էին` գոյություն ունի ժողովրդագրական խնդիր: «Այս կենսաթոշակային համակարգի ներդրմամբ ժողովրդագրական խնդիրը չի լուծվելու: Զարամանլի է, որ ժողովրդագրական խնդիրը փորձում էին կապել կենսաթոշակային համակարգի հետ: Այս կենսաթոշակային համակարգը բացսական ազդեցություն ունի ժողովրդագրական խդնիրների վրա: Կանայք հետծննդաբերային արձակուրդում գնտվելու տարիների ընթացքում որևիցե կուտակում չեն անում և նրանց երեխա ունենալու և հետծննդաբերական արձակուրդում գտվնելու մոտիվացիան բավականին ցածր է»,-նկատեց նա:

Նրա խոսքով` մյուս կարևոր փաստարկը, որ բերում էին համակարգի հեղինակներն այն է, որ մենք պետք է մեր ժողովրդին պարտադրենք, որ նրանք խնայողություններ իրականացնեն, սակայն փաստը կայանում է նրանում, որ մարդիկ խնայողություն իրականացնելու համար պետք է ունենան եկամուտ: «Եթե քո եկամուտները բարձր չէ, խնայողություների մասին չեն մտածի»,- ասաց նա:

Նրանք նաև մատնանշում էին այն, որ կուտակային միջոցների կառավարիչները հեղինակավոր կազմակերպություններ են և նրանց մուտքը Հայաստան տնտեսությունը կաշխուժացնի: «2018 թվականի հունիսի 1-ի դությամբ այդ ֆոնդերի կառավարիչների ձեռքում գտնվում է136,4 մլրդ գումար և այդ գումարը հիմնականում ներդրել են պետական պարտատոմսերի ավանդների մեջ, մոտ 61%-ը, մի փոքր մասը ներդրել են Հայաստանի ներսում տարբեր կամզմակերպությունների բաժնետոմսերի ձեռք բերման համար, իսկ ամբողջ գումարի 30%-ը` մոտ 40 մլրդ դրամ, Հայաստանից դուրս է եկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր