Դեպի վեր

Երեւանի օրերը Արցախում. տեղի կունենա հոբելյանական միջոցառում նվիրված Վազգեն Սարգսյանի 60-ամյակին

armtimes.com08/23/2019, 10:00

Երեւանի օրերը Արցախում. տեղի կունենա հոբելյանական միջոցառում նվիրված Վազգեն Սարգսյանի 60-ամյակին

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության ՊԲ-ի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի դահլիճում տեղի կունենա հոբելյանական միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին:

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ «Երեւանի օրերը Արցախում» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում Արցախում երեք միջոցառումներ կանցկացվեն: Վերջինս նկատեց, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառումն Արցախի զորամասերից մեկում անցկացնելու գաղափարը հենց նպատակաուղղված է որոշվել, այն կլինի նաեւ բաց դաս՝ զինվորների ռազմահայրենասիրության ոգին բարձրացնելու համար:

Փոխքաղաքապետի խոսքով՝ 2019 թվականին կայանալիք հոբելյանական ծրագրերը քննարկելիս, Երեւանի քաղաքապետարանը այդ ցանկում ընդգրկել էր մաեստրո Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակների, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի 70-ամյակի, սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումները, եւ որոշել գումար հատկացնել:«Ծրագրերի մի մասն արդեն իրականացման փուլում են, ինչպես Կոմիտասի 180 եւ Թումանյանի 150-ամյակի ծրագրերը: Դրանց շրջանակներում մեծ միջոցառում կլինի Թբիլիսիում, Հայաստանի եւ Վրաստանի մտավորակնները կհավաքվեն Թբիլիսիի Վերնատանը, վերականգնելով երբեմնի Վերնատան շունչը»,-նշեց Վիրաբյանը:

Օգոստոսի 31-ի հաջորդ միջոցառումը տեղի կունենա Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում, որի ժամանակ Հայաստանի պետական կամերային երգչախմբումբը հանդես կգա «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը կրող համերգով. երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանն է: Վիրաբյանի խոսքով՝ մաեստրոյի ցանկությունն է, որ Արցախի հանդիսատեսին ներկայկացվի իր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր