PanARMENIAN.Net - «Թիմ Փեյ» ՓԲԸ (ապրանքանիշը՝ TeamPay) տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու մասին:
Նորաստեղծ ընկերությունը նոյեմբերի 23-ին Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության (դրամական փոխանցումների իրականացման և վճարային գործիքների ու վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման) լիցենզիա։
«Ընկերության առաջնային քայլերից է լինելու TeamPay մասնաճյուղերի բացումը Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում, որոնց միջոցով հաճախորդներին մատուցվելու են վճարումների ընդունման ծառայություններ: 2022թ. առաջին եռամսյակում մենք պլանավորում ենք ներկայանալ TeamPay բջջային հավելվածով, որով ֆինանսական և վճարումների շուկա ենք բերելու նոր գործիքներ՝ հեշտացնելով մեր հաճախորդների կյանքը», - ասել է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը...