Դեպի վեր

Թաներ Աքչամը Ցեղասպանության ժխտողականության մասին դասախոսությամբ է հանդես եկել Լիտվայում

armenpress.am12/10/2019, 9:48

Թաներ Աքչամը Ցեղասպանության ժխտողականության մասին դասախոսությամբ է հանդես եկել Լիտվայում

Լիտվայի գիտությունների ակադեմիայիում Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ դեկտեմբերի 9-ին տեղի ուենցավ թուրք հայտնի պատմաբան, ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարքի համալսարանի պատմության դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի (Taner Akçam) և Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Շվոն Նաշ-Մարշալի (Siobhan Nash-Marshall) դասախոսությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժխտողականությանը, Լիտվայի գիտությունների ակադեմիայի անդամ, պատմաբան Էգիդիյուս Ալեքսանդրյավիչիուսի մասնակցությամբ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում ՀՀ դեսպանությունից:

Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա համատեքստում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դասախոսությունների ընթացքում Թ․ Աքչամը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության դրսևորումները, հիմնական թեզերը, խոսեց իր վերջին՝ «Սպանության հրամաններ» գրքում ցեղասպանությունն իրագործած պարագլուխների և նրանց կողմից ուղարկված գաղտնի հեռագրերի վերծանման մասին։ Աքչամը նշեց, որ թուրքական ժխտողականության զինանոցում գտնվող այն պնդումները, թե կեղծիք են Թալեաթ փաշայի հեռագրերը, որոնք հրապարակվել են Արամ Անտոնյանի միջոցով, այլևս չեն դիմանում քննադատության, քանի որ անհերքե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր