Դեպի վեր

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 39-ամյա վարորդը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com09/16/2019, 3:42

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 39-ամյա վարորդը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Էդգար Դ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 11 ԼԼ 909 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ 2/8 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 79-ամյա Ռ.Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր