Դեպի վեր

Ինչքո՞վ աչքի ընկան ՏԻՄ ընտրություններն Արցախում

armenpress.am09/11/2019, 3:12

Ինչքո՞վ աչքի ընկան ՏԻՄ ընտրություններն Արցախում

Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում և մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնք, ըստ դիտորդների գնահատականների, անցել են հիմնականում ժողովրդավարական չափանիշների համաձայն՝ առանց լուրջ խախտումների:

Այս ընտրություններն աչքի ընկան ընտրողների մասնակցության բարձր տոկոսով: Ընտրություններին Արցախում մասնակցել է 67 հազար 326 քաղաքացի կամ ընտրողների 65,4 տոկոսը, ինչը 10 տոկոսով ավելի է, քան նախորդ ՏԻՄ ընտրություններում գրանցված ցուցանիշը, և խոսում է ընտրական գործընթացների հանդեպ Արցախի բնակչության հետաքրքրության աճի մասին:

Հատկանշական է, որ համայնքների ղեկավարների թեկնածուների կազմը եղել է բազմազան, ներկայացված են եղել ինչպես Արցախի հիմնական ավանդական կուսակցությունների, այնպես էլ անկուսակցական թեկնածուներ (96-ը (23,4 %) «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է, 14-ը (3,4 %)՝ Արցախի Ժողովրդավարական Կուսակցության, 11-ը (2,7%)՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 278-ը (67,8%) անկուսակցական են): Փաստը, որ համայնքի ղեկավար թեկնածուների շարքում մեծ տոկոս են կազմել նաև անկուսակցականները, խոսում է այն մասին, որ Արցախի բնակիչներն ունեցել են ընտրության լայն դաշտ, և այն չի սահմանափակվել միայն ավանդական կուսակցությունների թեկնածուներով: Օրինակ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել հենց անկուսակցական թեկնածու Դավիթ Սարգսյանը:

ՏԻՄ ընտրություններն նաև աչքի ընկան կանանց մասնակցության ցուցանիշով: 410 համայնքի ղեկավարի թեկնածուներից 15-ը (3,7 %), մինչդեռ 2155 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից կեսից ավելին՝ 1524 կանայք են, ինչը խոսում է քաղաքական գործընթացներում կանանց ակտիվ մասնակցության մասին:

Ընտրություններին Արցախում հետևել է մոտ 400 դիտորդ՝ տեղական և միջազգային, ինչը հնարավորություն է տվել իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան, պրոֆեսիոնալ դիտորդական առաքելություն: Դիտորդների շարքում են եղել նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր