Դեպի վեր

Սննդի անվտանգության միջազգային համագումար Իրանում. ինչ հարցեր են քննարկվել

lragir.am09/22/2017, 4:45

Սննդի անվտանգության միջազգային համագումար Իրանում. ինչ հարցեր են քննարկվել

Սույն թվի սեպտեմբերի 6-8 Իրանի Մաշհադ քաղաքի Բժշկական համալսարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային Առաողջապահության կազմակերպության հովանավորությամբ կազմակերպել էր Սննդի անվտանգության առաջին միջազգային համագումար, որին մասնակցում էին 23 երկրներից մոտ 800 գիտնականներ և բնագավառի տարբեր մասնագետներ: Հայաստանից հրավիրված էր Բժշկակենսաբանության միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը: Հաշվի առնելով, որ սննդի անվտանգության համարժեք վերահսկողության խնդիրը խիստ արդիական է նաև Հայաստանի համար, դիմեցինք Ս.Հայրապետյանին մանրամասներ հաղորդել նշված համագումարում անվտանգության ժամանակակից խնդիրների վերաբերյալ արծարծված հարցերից: Ինչու՞ է ընտրվել Իրանի իսլամական հանրապետությունը, որպես սննդի անվտանգության վերաբերյալ առաջին միջազգային համագումարի անցկացման վայր: Մաշհադ քաղաքի Բժշկական համալսարանը համարվում է Ասիական տարածաշրջանի սննդի անվտանգությամբ զբաղվող ամենալուրջ մասնագիտացված համալսարանը, որտեղ կատարվում են այդ բնագավառի վերաբերյալ լայնամասշտաբ լաբորատոր և կլինիկական ուսումնասիրություններ: Այդ է պատճառը, որ վերը նշված հեղինակավոր միջազգային կազմակերպությունները «Սննդի անվտանգության» առաջին համագումարի անցկացման վայր ընտրեցին Մաշհադի բժշկական համալսարանը: Սննդի անվտանգությունը ներկայումս մարդկության առաջ ծառացած ամենալուրջ խնդիրներից է, քանզի տեխնիկական պրոգրեսի և մարդկանց զանազան գործունեության հետևանքով միջավայրի աղտոտվածությունը զանազան հիվանդություններ է առաջացնում սննդի և ջրի աղտոտվածության պատճառով: Այդ վտանգը առանձնապես սուր է արտահայտված էթնիկական և կրոնական հակամարտությունների տարածաշրջանում, որտեղ մեծ է միջազգային տեռորի վտանգը: Քանի որ, Իրանը գտնվում է նման տարածաշրջանում, ուստի այդ երկրի իշխանությունները ուշադրության կենտրոնում են պահում սննդի անվտանգության հարցը: Ընդհանրապես, ես պիտի նշեմ, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, այդ երկրի իշխանությունները ավելի պատշաճ ուշադրություն են դարձնում գիտության զարգացմանը: Ես այդ կարծիքին եմ եկել համեմատելով այսօրվա գիտության մակարդակը Իրանում 2003 և 2012թթ, երբ ես այդ թվերին ևս հրավիրվել էի դասախոսություններ կարդալու Թեհրանի և Բաբլ քաղաքների համալսարանների կողմից: Ինչպես եք գնահատում սննդի անվտանգության վերահսկման հարցը Հայաստանում: Այդ խնդիր չի կարող իրականացվել պատշաճ ժամանակակից գիտական մակարդակով, երբ երկրում կենսագիտության հիմնարկները գտնվում են հոգեվարքային վիճակում, քանզի ԿԳՆ կողմից գիտության ֆինանսավորումը, ասպիրանտական պետական պատվերների տեղերի բաշխումը և գիտական կադրերի որակավորումը իրականացվում է հիմնականում կոռուպցիոն և խմբակային սկզբունքով: Ի՞նչ կարելի է անել ՀՀ, ըստ Ձեր գնահատման, այդ անհանդուրժելի վիճակը շտկելու համար: Հրաժարվել արդի անկախության օրից սկսած ՀՀ-ում տարվող տգետ և ազգակործանիչ գիտա-համալսարանական քաղաքականությունից: Իրանում գտնվելու ժամանակ այդ երկրի համալսարանների և Ձեր կենտրոնի հետ նշմարվե՞ց որևէ համագործակցություն: Մեր Կենտրոնը, որը նեգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջհամալսարանական ծրագրում և ներկայումս ջանքեր ենք գործադրում այդ ցանցի օգնությամբ կազմակերպելու դոկտորական /ասպիրատական/ կրթություն` Կենսաֆիզիկայի, Կենսատեխնոլոգիայի և Միջավայրի պահպանության մասնագիտություններով: Մեր այդ նախաձե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր