Դեպի վեր

Վերաքննիչում վերսկսվել է Քոչարյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությունը

yerkir.am08/10/2018, 10:06

Վերաքննիչում վերսկսվել է Քոչարյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքների քննությունը: Մինչ նիստի մեկնարկը Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը նշեց, որ լրագրողների հարցերին հանգամանալից կպատասխանի նիստի ավարտից հետո: Ըստ նրա` դատական նիստը մի քանի ժամ կտևի:

Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած բողոքի քննությունը երեկոյան հետաձգվել էր: Շուրջ 8 ժամ տևած քննության ընթացքում գործով 4 պաշտպաններն առանձին-առանձին բողոքներ են ներկայացրել,որոնց վերաբերյալ մեղադրանքի կողմն իր առարկություններն է հայտնել: Դատական նիստին խոսել և մեղադրանքի վերաբերյալ հակափաստարկներ է ներկայացրել նաև ՀՀ երկրորդ նախագահը:

Ի դեպ` ուշագրավ է, որ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքը քննում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն, ով 2006թ. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել հենց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով:

Մինչ այդ Ազարյանն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ (2001- 2006 թթ.), ապա որպես ՀՀ Նախագահի վերհսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։

Հիշեցնենք, եր երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր