Դեպի վեր

Վազգեն Սարգսյանի դեմ ահաբեկչությունը շարունակվում է (տեսանյութ)

7or.am03/24/2019, 10:00

Վազգեն Սարգսյանի դեմ ահաբեկչությունը շարունակվում է (տեսանյութ)

Վազգեն Սարգսյանի դեմ ահաբեկչությունը շարունակվում է (տեսանյութ)

Վազգեն Սարգսյանի 60–ամյակը մի տեսակ աննկատ անցավ։ Թեև պետական հանձնաժողով էր ստեղծվել, սակայն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց դիստանցիա պահել Վազգենից։

Պատճառը, թերևս, այն է, որ Նիկոլ Փաշինյանը 1996–ին քննադատել է Լևոն Տեր–Պետրոսյանին ու ընտրակեղծիքները և, բնականաբար, այն ժամանակ բացասական գնահատել Վազգեն Սարգսյանի դերակատարումը։ Հետո Փաշինյանը դարձավ լևոնական ու, բնականաբար, չէր կարող դրական գնահատել 1998–ի իշխանափոխության ժամանակ Վազգեն Սարգսյանի ունեցած դերակատարումը։

Փաշինյանը հիմա փորձում է տարանջատվել և՛ 1996–ից, և՛ 1998–ից, բայց մյուս կողմից էլ չէր կարող Վազգեն Սարգսյանի 60–ամյակին այս կամ այն կերպ չանդրադառնալ։ Արդյունքում՝ ստեղծվեց 60–ամյակի միջոցառումների կառավարական հանձնաժողով, բայց Փաշինյանն անձամբ պասիվ մնաց։

Փաշինյանը պասիվացավ Վազգեն Սարգսյանի հարցում, բայց փոխարենն ակտիվացել են այնպիսի հնամաշ գործիչներ, ինչպիսիք են Վահան Շիրխանյանը, Անդրանիկ Քոչարյանը և Գագիկ Ջհանգիրյանը։ Սրանցից յուրաքանչյուրի համար «լացում է» քրեական օրենսգիրքը, ընդ որում՝ բազմաթիվ դրվագներով, բայց ժանրի կանոնների համաձայն՝ գողն առաջինն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»։ Գոռում են ու անբարոյականի պես շահարկում Վազգենի անունը։

Հակասական Վազգենը

Ի՞նչ դերակատարում է ունեցել Վազգեն Սարգսյանը մեր նորագույն պատմության մեջ։ Նրա մասին կարծիքները ծայրահեղ են։ Ծայրահեղ վատից մինչև ծայրահեղ լավ։ Բոլոր վառ դեմքերի հետ կապված միշտ էլ այդպես է լինում։

Եթե կողմ ու դեմ կարծիքները դնենք կշեռքի նժարներին, ապա վերջնարդյունքում Վազգեն Սարգսյանը դրական դուրս կգա, քանզի ուներ ազգային ու պետական մտածելակերպ, ու հենց այդ մտածելակերպը նրան բերեց սխալի ուղղման, հնի էջը փակելուն և նոր էջ բացելուն։

Վազգենի շուրջ միշտ էլ էմոցիոնալ բարձր ֆոն է եղել։ Նրա շուրջ էմոցիա կար մահապարտների ժամանակ, Երասխի կռիվների ժամանակ, պատերազմի տարիներին, դրանից հետո։

Ներքաղաքական կյանք Վազգեն Սարգսյանն ակտիվորեն ներգրավվեց 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Ընտրություններն այդ կեղծվել էին։ Կեղծվել էին ամենակոպիտ ձևով։

Հետընտրական ընդվզման փուլում Վ. Սարգսյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունն անգամ 100 տոկոս ձայն հավաքեր, ապա ուժայինները նրան չէին ենթարկվելու, այսինքն՝ իշխանությունը չէին տալու։

Հետագայում, սակայն, Վազգեն Սարգսյանն ընդունեց, որ սխալվել է և իր սխալն ուղղեց 1998–ին՝ նպաստելով Լևոն Տեր–Պետրոսյանին իշխանությունից հեռացնելուն, տեր կանգնելով Արցախի հաղթանակներին ու իր հռետորաբանության մեջ ներառելով 1996–ի ընտրությունները փաստացի հաղթած Վազգեն Մանուկյանի քարոզած ազգային–ժողովրդավարական գաղափարները։

Վազգենը սխալվեց 1996–ին՝ նպաստելով Տեր–Պետրոսյանի իշխանության պահպանմանը և ուղղեց իր սխալը՝ 1998–ին հեռացնելով նույն Տեր–Պետրոսյանին իշխանությունից։

1998–ի իշխանափոխությունը 1996–ի նախագահական ընտրությունների կեղծման հետևանք էր։ 1996–ի հետևանք էր նաև 1999–ի հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այս բոլոր տարեթվերին գլխավոր հերոսներից մեկը Վազգեն Սարգսյանն էր։ Թերևս ամենաընդգծված գույներով հերոսը։ Ցավոք, վերջում զոհի կարգավիճակում։

Վազգենի ուղղությամբ շարունակում են կրակել

Թեև տերպետրոսյանականներն իրենց հրապարակային կոդերում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր