Դեպի վեր

Նա կյանքից հեռացավ և այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի. Ելենա Բորիսենկո

armlur.am09/17/2017, 7:05

Նա կյանքից հեռացավ և այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի. Ելենա Բորիսենկո

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» խորագրով շարքը, որի շրջանակում բացահայտում ենք հայտնիների կյանքից մինչ օրս անհայտ կամ քչերին հայտնի դրվագներ։ Մեր զրուցակիցները անկեղծանում են՝ ինչպես են առաջին անգամ սիրահարվել, ում հետ են ունեցել առաջին լուրջ սիրավեպը, ինչով է այն ավարտվել եւ այլն։ Այս անգամ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը դերասանուհի Ելենա Բորիսենկոն է։

«Ինչ ինձ հիշում եմ՝ միշտ սիրահարված եմ եղել, եթե իմ կյանքում ոչ ոք չի էլ լինում, ինքս ինձ համար մի կերպար եմ ստեղծում եւ դրանով ապրում եմ։ Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում, այդ տղայի հետ մենք միշտ միասին էինք, նրա քույրն էլ մեր բակում էր ապրում, այնպես որ բակում էլ էինք շփվում։ Հետո, իհարկե, հասկացանք, որ այդ ամենը լուրջ չէր»,-ծիծաղելով պատմեց դերասանուհին։
Դպրոցում եւս մեր զրուցակիցը սիրահարված է եղել, ընդ որում, իր համադասարանցուն. «Այդ տղան էլ իմ հանդեպ անտարբեր չէր, բայց նա այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի։ Հետո նա վաղաժամ հեռացավ կյանքից, ու երբ մեր ընդհանուր ընկերներից մեկը իմացավ զգացմունքներիս մասին, շոկ ապրեց, ասաց՝ գոնե նա իմանար, որ դու էլ սիրահարված ես եղել իրեն»,-վերհիշեց Ե. Բորիսենկոն։

Իսկ ահա առաջին լուրջ հարաբերությունները դերասանուհին կառուցել է տասներորդ դասարանում, բայց նա խուսափեց ասել, թե ում հետ՝ նշելով, որ նախկին ընկերոջն այսօր շատերն են ճանաչում. «Հետո, երբ նրա հետ հարաբերություններն ավարտվեցին, ես ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր