Դեպի վեր

Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն. Hetq.am

yerkir.am03/6/2021, 11:18

Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն. Hetq.am

44-օրյա պատերազմին մասնակցելու նպատակով փոխվել է կալանքի տակ գտնվող մի խումբ անձանց խափանման միջոցը, իսկ դատապարտյալներից ոմանք պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել: Սա եղել է ազատման նպատակը, իսկ թե քանիսն են իրականում մեկնել ռազմաճակատ՝ հայտնի չէ: Գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել, քանի որ պետական մարմինները պատշաճ վիճակագրություն չեն վարել: Բացակայում են նաև վերահսկողության մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային բացառել ռիսկերը, այս մասին գրում է Hetq.am հետաքննական կայքը։

ՀՀ արդարադատության նախարարության հայտնած տեղեկատվության համաձայն, 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ԱՆ քրեակատարողական հիմնարկներ ներկայացվել է ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ 1038 անձի դիմում։ Դիմողներից 491-ը կալանավորված անձինք են, 547-ը՝ դատապարտյալներ։

Ըստ արդարադատության նախարարության տվյալների՝ նույն ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներից դատարանի որոշմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է ընդհանուր առմամբ 26 դատապարտյալ։ Իսկ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու ցանկություն հայտնած 12 կալանավորի խափանման միջոց փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: «Հետք»-ն ուսումնասիրել է, թե որքանով են նշված միջնորդությունների քննարկման արդյունքներով կայացված որոշումներն իրավաչափ: Պարզվեց՝ այս թեմայով ուսումնասիրությունն այնքան էլ դյուրին չէր, քանի որ իրավասու մարմինները մեկը մյուսի հետևից պատասխանում էին, թե «վիճակագրություն չեն վարում»:

ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ և պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ընդունած համապատասխան իրավական ակտերով: Ռազմական գործողություններին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։

Արդարադատության նախարարությունը վիճակագրություն չի վարել պատերազմին մասնակցելու հիմքով պատժից վաղաժամկետ ազատվածների կամ կալանքի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխարինվածների տարիքի, կրթության, առողջական վիճակի, ինքնասպանության փորձ կատարելու կամ ինքնավնասման, փախուստի դիմելու կամ փախուստի փորձ կատարելու մասին: Վիճակագրություն չի վարել նաև պատիժը կրելու կամ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածի, պատժի ընդհանուր չափի, նախկինում դատապարտված լինելու, բանակում ծառայած լինելու, վերջին մեկ տարվա ընթացքում ստացած տույժերի, խրախուսանքների մասին և այլն:

«Հայտնում եմ, որ գրությամբ պահանջվող բավարար տեղեկատվություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում առկա չէ»,-նույն հարցին այսպիսի պատասխան է տվել նաև քրեակատա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր