Դեպի վեր

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը

armenpress.am03/21/2018, 5:42

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը

«Եվրատեսիլ 2018»-ի Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 21:35-ին՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական էջում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից՝ հավելելով. ««Քամի» երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, բեմադրող օպերատոր` Սուրեն Թադևոսյան, ոճաբան` Արամ Նիկոլյան, լուսային ձևավորումը` Վահագն Միքայելյանի:

«Երբ առաջին անգամ լսեցի երգը, հասկացա, որ պետք է տեսահոլովակում ցույց տալ Սևակի հոգեվիճակն ու ապրումները: Տեսահոլովակում որևէ ավելորդ տարր չկա՝ չեմ ցանկացել կադրը ծանրաբեռնել տեսարաններով, քանի որ փորձել եմ չշեղել հանդիսատեսի ուշադրությունը երգից և Սևակից: Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ շեշտադրումը դրել եմ լուսային ձևավորման և մոնտաժային հնարքների վրա: Հուսով եմ, տեսահոլովակը կօգնի փոխանցել Սևակի հոգեվիճակն ու երգի ասելիքը հայ և եվրոպացի հանդիսատեսին», - ասել է տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր