Դեպի վեր

Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան

armtimes.com06/19/2019, 5:54

Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի երաշխավորներ է ընդունել այն անձանց, ովքեր ուղղակի կապ ունեն սույն քրեական գործի փաստերի եւ մի շարք ապօրինի հանգամանքների հետ, գործով կարող են ներգրավվել որպես կասկածյալներ:

Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ներկայացնելով իր բողոքը՝ հայտարարեց տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Նա ասաց, որ գործի հատորներում բազմաթիվ ցուցմունքներ կան, որով հիմնավորվում է այն փաստը, որ 2008թ. փետրվարին մարտի 1-2-ի դեպքերին մասնակցելու համար Արցախից Երեւան են բերվել զինված զորքեր եւ կասկածահարույց զինված խմբավորումներ, որոնք մասնակցել են մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման գործընթացին: «Այսինքն ԼՂՀ նախկին եւ ներկայիս նախագահները ոչ միայն սույն գործի շրջանակում գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հետ կապված կարող են արժեքավոր տեղեկություններ հայտնել վարույթն իրականացնող մարմնին, այլեւ, ինչու ոչ, կարող են մեղադրյալներ դառնալ՝ կախված քրեական գործի հետագա ընթացքից: Ավելին, ԼՂՀ զորքերի մասնակցությունը 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին թույլ է տալիս ենթադրել, որ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը չպետք է ցանկանան, որպեսզի բացահայտվի այս քրեական գործը, իրենց համագործակցությունը նշածս պատճառներով, որով պայմանավորված՝ նրանք իրենց պարտքը համարեցին հանդես գալ որպես երաշխավոր: ՀՀ քր. օր. 145-րդ հոդվածը սահմանում է, որ անձնական երաշխավորի կարգավիճակ կարող են ստանձնել վստահություն վայելող անձինք: Անհասկանալի է, թե ինչպես է Դատարանը Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին դիտել որպես վստահություն ունեցող, եթե այս անձինք առնչվում են Մարտի 1-ի դեպքերին, ապրում եւ իրենց գործունեությունը ծավալում են ԼՂՀ-ում եւ ոչ Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարեց բողոքաբերը:

Նա նկատեց, որ առաջին ատյանի դատարանն Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին հարց չի ուղղել պարզելու, թե ինչպես են նրանք պարտավորվում ապահովել Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում, երբ իրենք են ենթարկվել նրան՝ Ղարաբաղի ուժերը սահմաններից եւ այլ վայրերից տեղափոխելով ՀՀ՝ ապօրինի գործընթացին մասնակցելու նպատակով: «Եվ եթե Ռ. Քոչարյանի երաշխավորները չարամտորեն չկատարեն իրենց պարտականությունները, ինչպես են դատարանները պատկերացնում այն հանգամանքը, որ այդ դեպքում Ղարաբաղի նախկին եւ ներկայիս նախագահները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Սաֆարյանը: Վերջինիս խոսքով՝ դատարանն անտեսել է այն փաստը, որ Քոչարյանը մեծ կարողության տեր անձ է, եւ այդ հանգամանքը հաստատվում է սույն քրեական գործի նյութերով, եղել է ՀՀ երկրորդ նախագահ, հետեւապես, ըստ ներկայացուցչի, մեծ կապեր ունի իշխանություն ունեցող անձանց շրջանակներում, որպես երկրի նախագահ աչքի է ընկել երկրի ներսում հարցերը ռեպրեսիվ մեթոդներով լուծելու կողմնակից, որը նույնպես, Սաֆարյանի խոսքով, հիմնավորվում է սույն քրեական գործով:

«Ուստի նրա ազատության մեջ մնալու փաստը ինքնին վախ է առաջացնելու գործով անցնող վկաների, փորձագետների եւ այլոց մոտ: Այն հանգամանքը, որ դատարանում Քոչարյանը հայտարարեց, որ չկա այդպիսի երկիր, որտեղ զորքը չի օգտագործվել ներքաղաքական նպատակներով, թույլ է տալիս հետեւություն անել, որ Քոչարյանը բնական է համարում զորքը մայրաքաղաք բերելը, խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելը, եւ սա ուղղակի սարսափ է առաջացնում ու հիմնավորում, որ այս անձը չի կարող ազատության մեջ մնալ եւ բացի սարսափից, մեծ հավանականություն կա, որ նա, օգտագործելով իր կապերը, գույքային միջոցները, կազդի ոչ միայն վերը նշված անձանց վրա, այլեւ վարույթն իրականացնող մարմնի վրա, որի մասին վկայում է նաեւ այն փաստը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը որեւէ միջոց չձեռնարկեց Քոչարյանի կողմից դատախազին վիրավորելու համար»,- ասաց բողոքաբերը: Նա նաեւ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, թույլ չի տվել տուժող կողմին մասնակցել խափանման միջոցի ընտրության հարցի քննարկմանը, ունենալ կարծիք, դիրքորոշում, մինչդեռ մեղադրողներին այդ հնարավորությունը տրվել է:

«Այսինքն դատախազների լսված լինելու իրավունքը, որը բխում է մրցակցային դատավարության սկզբունքից, չի սահմանափակվել, սակայն տուժող կողմի համար այլ մոտեցում է ցուցաբերվել՝ անտեսելով այն հանգամանքը, որ տուժող կողմը եւս մեղադրանքի կողմ է»,- հայտարարեց Սեդա Սաֆարյանը: Նա նշեց, որ դատարանն ի սկզբանե ունեցել է նպատակաուղղված միտում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցում: Ըստ նրա՝ դատարանը կայացրած դատական ակտում, ըստ էության, ոչ թե անդրադարձել է կալանքի պահպանման կամ չպահպանման նպատակահարմարության հարցին, այլ վկայակոչել է մի շարք նախկինում կայացված...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր