Դեպի վեր

Վրաստանի ուղղափառ եկեղեցին չի կատարում արտակարգ դրության պահանջները. ծեսերը շարունակվում են

azatutyun.am03/26/2020, 12:12

Վրաստանի ուղղափառ եկեղեցին չի կատարում արտակարգ դրության պահանջները. ծեսերը շարունակվում են

Վրաստանի ուղղափառ եկեղեցին համառորեն հրաժարվում է իրականացնել պահանջները, որոնք պարտադրում է երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը:

Շաբաթ օրվանից երկրում փակ են բոլոր ռեստորանները, խոշոր առևտրային կենտրոնները, կրթական հաստատությունները, ժամանցի վայրերը, արգելվում են նաև տասը հոգուց ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքները, բնակիչներին հանձնարարվել է փողոց դուրս գալ բացառապես խանութ կամ դեղատուն գնալու նպատակով:

Վրաստանի ուղղափառ եկեղեցին, սակայն, չի պատրաստվում մասնակցել կարանտինային միջոցառումներին՝ շարունակելով ծիսակատարությունները: Վրաց հոգևորականները հավաստիացնում են՝ Աստծո տանը հավատացյալները մտահոգվելու կարիք չունեն: Անցած կիրակի՝ արտակարգ ռեժիմի սահմանումից մեկ օր անց, Թբիլիսիի գլխավոր տաճարը սովորականի պես իր դռներն է բացել, և մարդկանց հոծ խմբի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագ է մատուցվել: Անգամ ոստիկանների տևական բացատրություններից հետո էլ եկեղեցականները շարունակել են արարողակարգը, իրավապահները տաճարը լքել են առանց կարգազանցների նկատմամբ որևէ քայլ ձեռնարկելու, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը:

Առանցքային, այսպես կոչված, «գայթակղության քարը» եկեղեցում օգտագործվող ընդհանուր գդալներն են, որոնցով ծիսակատարության ժամանակ հավատացյալներին սուրբ հաղորդություն են բաժանում: Եկեղեցու ներկայացուցիչները, ի պատասխան համաճարակաբանների պնդումների, վստահեցնում են, որ սուրբ գինին և հացը չեն կարող մարդկանց հիվանդություն բերել:

Բացի այդ, բարձրաստիճան հոգևորականները բաց տեքստով հայտարարում են՝ պետությունը որևէ իրավունք չունի խառնվելու հոգևոր գործերին: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է եպիսկոպոս Յակովը` պնդելով, որ չեն պատրաստվում եկեղեցու դռները փակել հոգևոր հոտի առաջ:

«Ինչպե՞ս մենք պետք է դադարեցնենք. մարդիկ գալիս են, մենք ոստիկա՞ն պետք է կանչենք: Ահա, եկել են, ինչպես եկել են, այնպես էլ գնացել են. նրանց գործը չէ: Եթե մարդիկ գալիս են աղոթելու, թող գան: Պետությունը չի կարող որևէ ձևով վերահսկել: Ես ինչպե՞ս կարող եմ Աստծո բերած...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր