Դեպի վեր

«Դատարանը կալանավորման պայմանների բացակայությամբ կրկին կալանավորելու որոշում կայացրեց». Քոչարյանի փաստաբան

azatutyun.am06/26/2019, 11:48

«Դատարանը կալանավորման պայմանների բացակայությամբ կրկին կալանավորելու որոշում կայացրեց». Քոչարյանի փաստաբան

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորելուց հետո նախկին նախագահի պաշտպանական խումբը զբաղված է վճռաբեկ բողոք ներկայացնելու գործով։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Արամ Օրբելյանն ասաց՝ վերաքննիչի որոշումները դեռ չեն ստացել, ստանալուց հետո միայն ավելի հանգամանալից կանդրադառնան դրանց։

Երկու շաբաթ քննելով մեղադրող կողմի և Մարտի 1-ի զոհերի և տուժողների ներկայացուցիչները բողոքները, դատավոր Արմեն Դանիելյանը երեկ որոշում կայացրեց կալանավորել Քոչարյանին, բեկանել կասեցված գործի վարույթն ու այն հետ ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Մեղադրյալ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ դատարանը Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում է կայացրել՝ կալանավորման պայմանների բացակայությամբ։

«Պայման ասելով ես նկատի ունեմ այն նորմը, որը պետք է դատարանը օգտագործի, չէր կարող օգտագործել՝ 300.1 հոդվածը, որը որ վիճարկվում է ու արդեն ընդունված է Սահմանադրական դատարանի վարույթ, և նենց էլ չի, որ Սահմանադրական դատարանը դեռևս քննարկում է։ Ճիշտ է՝ դատարանի դիմումը դեռևս քննարկվում է, բայց գիտեք, որ մեր դիմումով ընդունվել է վարույթ, այսինքն՝ Սահմանադրական դատարանն արդեն արտահայտել է կասկած, որ սահմանադրականության խնդիր կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խուդոյանը։

Բացի այս հիմքից, ևս երկուսի մասին է նշում փաստաբան Խուդոյանը. նախ այն, որ դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդակցական սենյակ գնալուց առաջ իրենց չթույլատրեց դիրքորոշում հայտնել բողոքների վերաբերյալ։ Բացի այդ՝ հենց սկզբից իրենք հայտարարել էին, որ այս դատավորը չի կարող քննել գործը, որովհետև մակագրման գործընթացի մեջ սխալներ են եղել։

Երկրորդ նախագահի պաշտպանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ չի տեսնում իրավական այնպիսի նորմեր, որոնք կարող էին ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր