Դեպի վեր

Ուր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը․ ՀԲՃ հաղորդումը՝ իրավապահ մարմիններին

hetq.am09/25/2018, 8:30

Ուր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը․ ՀԲՃ հաղորդումը՝ իրավապահ մարմիններին


«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը Կեչուտի ջրամբարից բաց թողնված ջրի ծավալի մասին հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Երբ 2014 թվականի ամռանը Հայկական բնապահպանական ճակատը բացահայտեց, որ Արփա-Սևան ջրատար թունելով Կեչուտի ջրամբարից տեղափողվող ջուրն օգտագործում են փոքր ՀԷԿ-երի շահերը սպասարկելու համար՝ պետական մարմինները սկսեցին ամեն կերպ հերքել այդ փաստը։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնական հակադարձումն այն էր, որ այդ ջուրը բաց է թողնվում Եղեգիս գետ բացառապես ոռոգման նպատակներով օգտագործելու համար։ Այն ժամանակ մենք չկարողացանք փաստեր ձեռք բերել նրանց այդ պնդումը հերքելու համար, սակայն հիմա ունենք հստակ տվյալներ այն մասին, թե վերջին ութ տարիների ընթացքում բացի Սևանա լճից էլ ուր և ինչ նպատակով են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը։

Օրեր առաջ Ջրային կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Կեչուտի ջրամբարից ջուր է բաց թողնվում նաև ոռոգման նպատակներով՝ Վայքի տարածաշրջանի ինքնահոս և Եղեգնաձորի ոռոգման համակարգերով։ 2010-2017թթ․ընթացքում այդ նպատակով բաց է թողնվել 618,2 մլն․ խոր․մետր ջուր՝ այսինքն տարեկան մոտ 77 մլն․ խոր․մետր։ Այս թվերը խիստ կասկածելի թվացին մեզ, և պատկերն ավել պարզ պատկերացնելու համար մենք վերցրեցինք նաև այդ տարիների ընթացքում ամսական կտրվածքով բաց թողնված ջրի ծավալների մասին տվյաները։

Այս տվյալները վերլուծելիս բացահայտվում է մի հանցագործություն, որը տարիներ շարունակ կատարվել է պետական ամենաբարձր մակարդակով թողտվության և հովանավորչության պայմաններում։ Ներկայացնենք դրանք։ Ստացվում է, որ վերջին ութ տարիների ընթացքում Կեչուտի ջրամբարից ոռոգման համար բաց թողնված 618,2 մլն․ խոր․մետր ջրի 37,5 տոկոսը (231,63 մլն․ խոր․մետր) բաց է թողնվել ոռոգման սեզոն չհամարվող ժամանակաշրջանում՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամիսներին։ Ընդորում այդ ջրերի մոտ 60 տոկոսը (137,21 մլն․ խոր․մետր) Արփա-Սևան թունելով տեղափոխվել է Եղեգիս գետ, իսկ մնացած 94,42-ը՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգ։

Այս թվերն ու փաստերն ապացուցում են, որ Կեչուտի ջրամբարից ոռոգման համակարգերով բաց թողնված ջրերը չեն օգտագործվել բացառապես ոռոգման նպատակներով։ Ակնհայտ է, որ վերոնշյալ ամիսներին Վայոց Ձորում ոռոգում գրեթե չի իրականացվում, և այդ ջրերը սպասարկել են այլ շահեր՝ մասնավորապես Վայքի ոռոգման համակարգի ջրատարի և Եղեգիս գետի վրա շահագործվող փոքր ՀԷԿ-երի։ Չի բացառվում նաև այլ տ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր