Դեպի վեր

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

7or.am04/20/2018, 8:00

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Հայաստանում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ և առաջացել համակարգային ճգնաժամ Սերժ Սարգսյանի՝ 3-րդ ժամկետով ու պետության ցմահ ղեկավար լինելու հավակնության պատճառով:

Մարդիկ արդարացիորեն կարծում են, որ խոսքի արժեքը զրոյացրած, անարդյունավետ կառավարում ապահոված ու պետական կառավարման բոլոր արատներն իր մեջ մարմնավորած սուբյեկտի կառավարման ներքո հնարավոր չէ պետության զարգացում ունենալ:

Ներկայումս տեղի ունեցող գործընթացները զուտ իշխանության համար քաղաքական պայքար չեն ու դուրս են իշխանություն-ընդդիմություն դասական մրցակցության տիրույթից: Քաղաքական դաշտի փոշիացման ու քաղաքականության կոմերցիալիզացիայի պայմաններում հանրային կոնսոլիդացիային նպաստող գործոն է դարձել յուրօրինակ նեգատիվ քվեարկությունը՝ մերժումը:

«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»

Առաջին հայացքից կարող է թվալ, թե հեղափոխական իրավիճակ ու համակարգային ճգնաժամ չի կարող ստեղծվել մեկ մարդու պատճառով, բայց տվյալ դեպքում հենց այդպես էլ կա, քանի որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «Պետությունը ես եմ» լյուդովիկոսյան տխրահռչակ սկզբունքով: Այսինքն՝ ինքն իրենով է փոխարինել համակարգը և բնական է, որ համակարգի դեմ պայքարը ավտոմատ վերածվում է իր դեմ պայքարի:

Որքան էլ ՀՀԿ ղեկավարին շրջապատող «քառակուսի» դեմքերը օրինակներ բերեն Եվրոպայից ու հրամցնեն Գերմանիայի բազմամյա կանցլեր Մերկելի փորձը, միևնույն է բոլորն էլ հասկանում են, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխելով, «ռեյտինգային» ընտրակարգ ներմուծելով և խորհրդարանական մեծամասնություն վերցնելով գնում է ոչ թե ժողովրդավարացման, այլ փորձում է Հայաստան ներմուծել հետամնաց աֆրիկյան, մահմեդական և միջինասիական երկրներին ներհատուկ բարքեր ու քաղաքական խաղի կանոններ:

ՀՀ քաղաքացիները գիտակցում են կամ բնազդաբար են զգում, որ Հայաստանի ադրբեջանականացումը հզոր սպառնալիք է մեր անվտանգությանը: Գիտակցում ու զգում են, և դա է պատճառը, որ իրենցով են լցրել փողոցները:

Սերժ Սարգսյանը հիմա գրեթե զրոյական լեգիտիմություն ունի և ավելի վատ վիճակում է, քան 2008-ի մարտի 1-ից հետո: Եթե նախկինում Սերժ Սարգսյանի հանդեպ կար անվստահություն, ապա այժմ անվստահությունը տրանսֆորմացվել է ատելության:

«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը վերածվել է համազգային գաղափարի: Այդ կարգախոսը մտել է բոլորի տներն ու դարձել իդեա-ֆիքս: Նման պայմաններում ինչպե՞ս է պատրաստվում կառավարել Սերժ Սարգսյանը: Նրա նկատմամբ ատելությունը համատարած բնույթ է կրում, ինչը վտանգավոր է և՛ իր, և՛ Հայաստանի համար, քանի որ ստեղծում է պայթյունավտանգ մթնոլորտ:

Ստի բումերանգի էֆեկտը

Վերջին 10 տարիները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը հաջողել է բացառապես իշխանությունը պահելու հարցում: Մնացած առումներով ձախողումներ են:

Սերժ Սարգսյանին մերժել են այն քաղաքացիները, ովքեր արտագաղթել են Հայաստանից: Մերժում են նրանք, ովքեր մնացել են այստեղ: Մերժում են պետական ապարատի ներկայացուցիչները (շատ դեպքերում նաև՝ ՀՀԿ վերանախվի ոչ օդիոզ հատվածը), բիզնեսմենները, վարձու աշխատողները, գործազուրկները, ուսանողները, աշակերտները, թոշակառուները և մյուսները: Նա դարձել է համազգային հակահերոս:

Բոլորն էլ արդեն հասկացել են, որ Բ26-ը կառավարում է բացառապես ստի, կեղծիքի և բանսարկությունների միջոցով:

Սերժ Սարգսյանի պատկերացրած Հայաստանում միայն ինքը պետք է զբաղվի քաղաքականությամբ, շրջապատված լինի պնակալեզներով ու միայն ինքը հանդես գա ժողովրդի անունից: Խաբելն ու կեղծելը դարձել են կառավարման նորմա:

Վերջին սուտը, սակայն, լցրեց համբերության բաժակը: Սուտն այժմ բումարենգի պես վերադարձել է ու իր հարվածներն է հասցնում այն տարածողին:

Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից

Պարզ է, որ եթե Սերժ Սարգսյանը համառում է վարչապետի պաշտոնում, ապա այստեղ փոխզիջումային դաշտ չի կարող լինել հեղափոխության ու Բ26-ի միջև: Սերժ Սարգսյանի վարչապետության ամեն մի օրը մեծացնում է լարվածությունը, ստեղծում բախումնածին պայմաններ ու պարալիզացնում պետական կառավարման համակարգը:

Առկա պայմաններում կողմերը նահանջի տեղ ու մտադրություն չունեն. Սարգսյանի կարգախոսը «Մահ կամ իշխանությունն» է, իսկ հեղափոխությունն ընտրել է «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ը, որոնք փոխբացառող են: Սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանից դուրս փոխզիջման դաշտ չկա պետական ապարատի հետ:

ՀՀԿ ղեկավարին չպետք է նույնացնել պետական կառավարման ողջ համակարգի հետ: Ուստի, փոխզիջումային դաշտ փողոցի ու պետական ապարատի միջև կարող է լինել:

Պետական ապարատում պետք է հասկանան, որ սա մարող գործընթաց չէ: Կարող է մի օր շատ մարդ դուրս գալ փողոց, մի օր՝ քիչ, իսկ մեկ այլ օր փողոցը դատարկ լինի ու հետո էլի լցվի, կարող է Սարգսյանը շաբաթներ կամ ամիսներ մնալ վարչապետի աթոռին, բայց «Մերժի՛ր Սերժինը» արդեն մտել է մարդկանց սրտերն ու հոգիները, ինչը նշանակում է, որ Սարգսյանի մերժումն առարկայական տեսք է ստանալու ամեն դեպքում և ոչ շատ հեռու ապագայում: Միևնույն է Սերժ Սարգսյանը չի կարողանալու կառավարել, իսկ ժողովուրդը թույլ չի տալու Սերժ Սարգսյանին կառավարել իրեն: Թույլ չտալը կարող է լինել ակտիվ կամ պասիվ փուլերով, բայց միևնույն է ամեն անգամ ակտիվ փուլում լինելու է պայթյուն:

Մենք բազմիցս ենք զգուշացրել, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծացել է ներքին ու արտաքին ֆորսմաժորային զարգացումների հավանականությունը: Այն, ինչ հիմա մենք տ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր