Դեպի վեր

Սումգայիթից մինչև Մյունխեն. ռասիզմն իբրև Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմք

armenpress.am02/27/2020, 12:54

Սումգայիթից մինչև Մյունխեն. ռասիզմն իբրև Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմք

Շուրջ տասը օր առաջ Մյունխենում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Տարածաշրջանի իրադարձություններին հետևող շատ փորձագետներ այս հանդիպումը կանվանեն «պատմական»։ Առաջին անգամ երկու պատերազմող երկրների ղեկավարները բաց քննարկում անցկացրեցին։ Միայն թե քննարկման արդյունքում բացահայտվեց ոչ միայն այն արդեն իսկ հայտնի փաստը, որ Ադրբեջանը պատրաստ չէ երկխոսության և փոխհամաձայնություն գտնելու փորձին, այլ նաև այդ երկրում ամենաբարձր մակարդակով խորը արմատներ ձգած ռասիզմը և շարունակական հակվածությունը մշտական ագրեսիվ քաղաքականությանը և պատմական զեղծարարություններին:

Ադրբեջանի առաջնորդը, չխորշեց պատմական փաստերի խեղաթյուրումից՝ հերթական անգամ մեղադրելով հայկական կողմին առասպելական ագրեսիայի մեջ՝ ռասիզմը պետական գաղափարախոսություն ընտրած Ադրբեջանն անվանելով «բազմամշակութային» և «ժողովրդավարական» երկիր։ Դրա հետ կապված հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է կատարվել Հարավային Կովկասի «ամենահանդուրժող» երկրի հայկական համայնքի հետ։

Հայ բնակչությունը արտաքսվել է, հայկական համայնքները ենթարկվել են կոտորածների, զոհվել են հարյուրավոր մարդիկ, որոնց մեղքը միայն իրենց էթնիկ պատկանելությունն էր։ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերը դա շատ լավ են հիշում։ Ալիևը նախընտրում է չհիշել ջարդերը ո՛չ միջազգային այցերի ժամանակ, ո՛չ էլ սեփական տանը։ 2019թ. նոյեմբերի 21-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքը նշում էր իր 70 ամյակը։ Սումգայիթը ողջ աշխարհին հայտնի է նրանով, որ 1988թ. փետրվարին այնտեղ իրականացվել են հայերի միտումնավոր և կազմակերպված ջարդերը։ Հանդիսավոր միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ինքը Ի. Ալիևը և, իհարկե, կրկնել է այն անհիմն և կեղծ թեզը, թե «ջարդերը հենց հայերի կողմից են կազմակերպված եղել»։

Միայն թե իրականությունն այլ է։ Ջարդերն անցկացվել են տեղական ադրբեջանական իշխանությունների և ոստիկանության փաստացի աջակցությամբ ու ուղղորդմամբ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ իրադարձությունների ժամանակ սպանվել է 26 հայ։ Ականատեսների վկայությունները մեծ թվով հայ սպանվածների մասին են վկայում։ Սպանություններն իրականացվել են առանձնահատուկ դաժանությամբ։

Ամբոխի վայրագության մասին է պատմում իրադարձությունների ականատես Իշխան Տրդատովը, որն իր ընտանքի հետ միասին դիմադրել է հարձակումներին։

Սումգայիթից հետո Ադրբեջանում նոր թափ առան հայերի զանգվածային ջարդերը և հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր