«Վալդայ» միջազգային ակումբի գիտական հարցերով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան կարևոր է, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ և սերտ գործընկերներ են:
«Վարչապետ Փաշինյանը պարբերաբար լինում է Մոսկվայում: Բնական է, որ Պուտինը պատասխան այց կկատարի: Դա շատ լավ է, քանի որ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն, իսկապես, ինչ-որ չափով ակտիվացրել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների համատեքստը, օրինակ՝ ՀԱՊԿ-ի դեպքում, ինչպես գիտենք:
Եվ ողջ ընթացքում ինչ-ինչ կասկածներ են արտահայտվում, թե արդյոք այդ հարաբերությունները նույնքան ամուր են, ինչպես նախկինում, թե ոչ», - այս մասին Լուկյանովն ասել...