Դեպի վեր

Նիկոլ Փաշինյանի կարևոր հայտարարությունը․ հեղափոխություն Սփյուռքում

1in.am08/13/2019, 10:36

Նիկոլ Փաշինյանի կարևոր հայտարարությունը․ հեղափոխություն Սփյուռքում

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է, իր իսկ ձևակերպմամբ, «Սփյուռքի մայրաքաղաք»։ Վարչապետը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է որ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի «Գրանդ Փարկ»-ում հանդես կգա ելույթով: Նա նշել է, որ վաղուց արդեն պլանավորում է Լոս Անջելեսում հանդիպում, և բազմաթիվ հայրենակիցներ ակնկալում են այդպիսի հանդիպում: «Նախորդ տարի, ցավոք, երբ Նյու Յորքում էի, չկարողացա այցելել, և ահա այս տարի մեր սպասված հանդիպումը տեղի կունենա»,- ասել է նա: «Հույս ունեմ, որ մենք կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք նաև վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում, և հույս ունեմ այդ օրը մի լավ, ջերմ, հայկական հավաք կազմակերպել Լոս Անջելեսում, որը ոմանք արդարացիորեն համարում են Սփյուռքի մայրաքաղաք»,- ասել է նա:

Վարչապետը նկատել է, որ Լոս Անջելեսը ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության աջակցության ամենակարևոր կենտրոններից մեկն էր, և բարձր է գնահատում նրանց աջակցությունը:

Փաշինյանի ֆեյսբուքյան լայվը խիստ ուշագրավ է ու մի շարք ուղղություններով մտորելու, եզրակացություններ անելու հնարավորություն է ընձեռում։

Իհարկե, վարչապետի խոսքից այնքան էլ պարզ չէ՝ խոսքը միայն ներհայկակա՞ն միջոցառման մասին է, թե՞ ԱՄՆ-ում պլանավորված են նաև պաշտոնական հանդիպումներ։ Այս հարցը դեռևս հստակեցված չէ, սակայն անտարակույս դառնալու է քննարկումների, անգամ՝ շահարկումների թեմա, որովհետև հայ-ամերիկյան հարաբերություններն ակնհայտորեն հեռու են բավարար լինելուց և, այսպես ասած, ռեստարտի կարիք ունեն։

Մյուս կողմից՝ Փաշինյանը հատուկ շեշտադրում է անում Ստեփանակերտի ելույթի, այլ խոսքով՝ համազգային օրակարգի վրա, ու կասկածից վեր է, որ նրա այցը պատմական է լինելու ամեն դեպքում։ Բանն այն է, որ Արցախում Փաշինյանը ձևակերպեց ռազմավարական խնդիրներ, հարցեր, որոնց շուրջ պետք է ձևավորվի համազգային կոնսենսուս, ու այդ օրակարգն իրապես բովանդակային քննարկման անհրաժեշտություն ունի, ոչ միայն՝ Հայաստանում և Արցախում։

Իհարկե, Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը հեռու է կատարյալ լինելուց, ու նրա բանաձևումները շտկումների, անգամ որոշակի վերանայումների կարիք ունեն։ Հուսանք, որ վարչապետի աշխատակազմը համակողմանի ուսումնասիրության է ենթարկել փարձագիտական արձագանքները, դիտողությունները։

Սփյուռքը, անշուշտ, հեղափոխության կաիք ունի, ու այդ խնդիրը թերևս առաջացել է Երրորդ հանրապետության ծննդյան պահից, սակայն կասկածից վեր է նաև, որ համազգային նոր օրակարգի ձևավորման հիմքում չպետք է դրվի միայն թավշյա հեղափոխությունը, առնվազն՝ նրա ֆետիշացումը, որը երբեմն մեր իշխանություններին կտրում է իրականությունից, երևույթներն ավելի համակողմանի գնահատելու հատկությունից։

Իսկ Սփյուռքում հեղափոխությունն անհրաժեշտություն է, պետք է մերժվեն հին համակարգերը, կարծրատիպերը։ Եթե ուզում ենք արդյունավետ Սփյուռք ունենալ, ապա պետք է հրաժարվել պատմական արդարության վերականգնման համար կռիվ տալուց, միայն Ցեղասպանության կամ պահանջատիրության հարցը օրակարգում պահելուց։ Դրանք այլևս կորցրել են իրենց արդիականությունը, կոնսոլիդացնող նշանակությունը ու հանգեցր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476.5479
EUR528.5535
RUR7.57.62
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր