Դեպի վեր

Վանեցյանի հայտարարությունից հետո կարծում եմ երեք նախագահները չեն արժեզրկի նախագահի ինստիտուտը

1in.am08/4/2020, 11:36

Վանեցյանի հայտարարությունից հետո կարծում եմ երեք նախագահները չեն արժեզրկի նախագահի ինստիտուտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առաջիկայում իշխանափոխության օրակարգի շուրջ հնարավոր են հանդիպումներ տարբեր ուժերի, այդ թվում և՝ ՀՀ նախկին երեք նախագահների հետ։ Առավելապես քննարկվեց Վանեցյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական համագործակցության ցանկությունը՝ նկատի առնելով նրա մասին Արթուր Վանեցյանի նախորդ հայտարարությունները, որոնցում նրան համարում է կոռուպցիոներ: Որքանով է հնարավոր Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս և մի շարք այլ հարցերի անդրադարձան «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության համահիմնադիր Սուրեն Պետրոսյանը և վերլուծաբան Արեգ Քոչինյանը:

«Այն, որ Տեր-Պետրոսյանը կսպասի Վանեցյանի հետ հանդիպմանը և նրա հետ համագործակցությանը, ավելի շատ կոմիզմի ժանրից է,- նշեց Արեգ Քոչինյանը: -Թերևս ուշագրավ էր Վանեցյանի մտորումները համագործակցության մասին, նա ասաց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, և որ նախկին թշնամիներն այսօր կարող են դաշնակիցներ դառնալ: Վանեցյանի հայտարարությունը պետք է դիտարկել որպես շղարշ, նա առավելապես նկատի ունի համագործակցություն հենց Քոչարյանի հետ՝ նկատի ունենալով իր ստեղծած կուսակցության, ԲՀԿ-ի և Դաշնակցության հետ եռյակ դաշինք կազմելը, իսկ Քոչարյանը Վանեցյանի հետ կաշխատի միջնորդավորված՝ ՀՅԴ-ի միջոցով»:

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր