Դեպի վեր

Ինչպես բազում՝ շատ ավելի կարևոր հարցերում, ընտրվել է ամենավատ տարբերակը. Ռուբեն Մելիքյան

panorama.am09/23/2021, 3:30

Ինչպես բազում՝ շատ ավելի կարևոր հարցերում, ընտրվել է ամենավատ տարբերակը. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«ՀՀ քրեական օրենսգրքի 137․1 հոդվածը սկսեց «աշխատել», և ինչպես և կանխատեսվում էր՝ առաջին տուժողը ամենայն հայոց կապիտուլյանտն է․ քրգործ է հարուցվել ինչ-որ լրատվականում զետեղված նյութի տակ նրա հասցեին «ծանր վիրավորանք» գրելու համար, որը կատարվել է նրա «հանրային գործունեությամբ պայմանավորված»։

Այն, որ այս հանցակազմը հակասահմանադրական է ու հակաիրավական, շատ է խոսվել։ Այստեղ կխորձեմ անդրադառնալ հարցի ավելի լայն համատեքստին, և կհիմնավորեմ, որ այս հանցակազմը ոչ միայն հակասահմանադրական է, այլև կատարյալ հիմարություն։

Եվ այսպես, պետության ղեկավարների նկատմամբ քաղաքացու «վերբալ իրավունքների» մասով առկա բոլոր մոտեցումները կարելի է բաժանել երկու մասի․ ժողովրդավարական և ավտորիտար։ Ժողովրդավարական մոտեցման դեպքում հայհոյողին քրեական պատասխանատվության չեն ենթարկում՝ այն հիմքով, որ պաշտոնյան այդքան արտոնություն է ստանում ՀԱՆՐՈՒԹՅԱՆ հաշվին, ուստի պետք է կրի նաև ՀԱՆՐԱՅԻՆ գործունեության պատճառով հայհոյվելու ռիսկը։ Այդ ռիսկը կարող է չեզոքացվել կամ էապես նվազեցվել, եթե պաշտոնյան իր գործը լավ կատարի, օրինակ՝ առնվազն քաղաքացիների գլուխը չուտի, թշնամուն հողեր չհանձնի, թշնամուց վերջին պատվազուրկի պես հանդիպումներ չաղերսի։ Սա է ժողովրդվարական մոտեցումը։

Իսկ ավտորիտար մոտեցումն այն է, որ պետության ղեկավարներին հայհոյողին թե՛ իրավական և թե՛ ոչ-իրավական այնպիսի պատասխանատվության են կանչում (օրինակ՝ քիթ-մռութը ջարդում են), որ ոչ ոքի մտքով չանցնի այդպես վարվել։ Դրանով իհարկե ստեղծում են ատելության կուտակման ռիսկ, որը պարտադիր մի օր պայթում է, բայց «այսօր և հիմա» հայհոյանքները պակասում են կամ ի սպառ վերանում։

Ի՞նչ է արել ազգակործան պատուհասի թիմը։ Նրանք ընտրել են այնպիսի հիմար մոդել, որն ունի թե՛ առաջինի և թե՛ երկրորդի թերությունները՝ չունենալով դրանց առավելությունները։ Առաջինի (ժողովրդավարական մոդելի) թերությունն այն է, որ միևնույն է՝ հայհո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր