Դեպի վեր

Ալավերդցիները տեղյակ չեն՝ ինչի՞ պատճառով է գործարանը դադարեցրել աշխատանքները

henaran.am10/20/2018, 12:06

Ալավերդցիները տեղյակ չեն՝ ինչի՞ պատճառով է գործարանը դադարեցրել աշխատանքները

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները սպասում են երկուշաբթի օրը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի միջև կայանալիք հանդիպմանը, որպեսզի տեսնեն, թե ի՚՞նչ լուծումներ են առաջարկվում, ի՞նչ է լինելու գործարանի ու իրենց ճակատագիրը:

Հոկտեմբերի 19-ին բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպել է Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և հայտնել, որ Տիգրան Ավինյանի գրասենյակն անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ, և այժմ լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով:

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը հայտնել է, որ Սիսեռյանը վստահեցրել է՝ զբաղվում են հարցով ու փորձում լուծումներ գտնել:

«Պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի միչև երկուշաբթի բողոքի ակցիաներ տեղի չունենան»,- փոխանցեց Օլեգ Դուլգարյանը:

Հարցին՝ արդեն հստա՞կ է, թե որն է գործարանի փակման պատճառը, քանի որ խոսում են երկու՝ բնապահպանական և ֆինանսական խնդիրների մասին, «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամը պատասխանեց.

«Աշխատակիցները դեռ չգիտեն, թե գործարանն ի՞նչ պատճառով է դադարեցրել աշխատանքները: Սա շատ նուրբ հարց է: Ընկերությունը փորձում է թաքցնել բուն պատճառը, բայց ավելի շատ շեշտը դնում է բնապահպանական բաղադրիչի վրա, իսկ իրականությունն այն է, որ տեղի է ունենում գործարանը գրավի դիմաց «ՎՏԲ-Հայաստան» բանկին հանձնելու գործընթաց: «Թեղուտ» ՓԲԸ-ի դեպքում էլ բարձրաձայնում էին բնապահպանական խնդիրների մասին, բայց բանկը վերցրեց «Թեղուտը», քանի որ գումարի խնդիր կար. նման սցենար էլ այս գործարանի շուրջ է տեղի ունենում»:

Օլեգ Դուլգարյանի փոխանցմամբ՝ հետագա շահագործման համար գործարանը երկու կետ է ներկայացրել.

«Առաջինն արտանետումների ծավալները 7-8 անգամ ավելացնելու թույլտվությունն է ու տուգանքը չեղարկելը, իսկ երկրորդը Կառավարության կողմից «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ գործարանի հարաբերությունները կարգավորելն է: Արտանետում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր