Դեպի վեր

Ռումբի բեկորներից քանդակներ, թիթեռներից կոմպոզիցիաներ. կայացել է վիրավոր զինվորների ձեռքով պատրաստված իրերի ցուցահանդեսը

armtimes.com09/23/2021, 5:30

Ռումբի բեկորներից քանդակներ, թիթեռներից կոմպոզիցիաներ. կայացել է վիրավոր զինվորների ձեռքով պատրաստված իրերի ցուցահանդեսը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Seasoons այգում տեղի ունեցավ վիրավոր զինվորների հեղինակային արվեստի գործերի՝ «ՀԱՆՈՒՆ» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքը:

Ցուցադրությանը ներկայացված էին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի Beauty By Soldiers նախագծի շրջանակում վիրավոր զինվորների պատրաստած բնական թիթեռներով կոմպոզիցիաները, կամավորական Սահակ Նազարյանի պատրաստած ռումբերի բեկորներից քանդակները, որոնք նա մարտի դաշտից էր հավաքել:

Ցուցահանդես վաճառքին ներկա էին անվասայլակի վրա նստած պատերազմի մասնակից տղաները, որոնց աշխատանքները եւս ցուցադրված էին:

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած սպա Վարդան Վարդանյանը 5 ամիս վերականգնողական կենտրոնում բուժում ստանալուց հետո դադար է վերցրել, այժմ զբաղվում է թիթեռներից յուրօրինակ կոմպոզիցիաներ ստեղծելով: Վարդանը, ցույց տալով իր աշխատանքները, «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց. «Մինչեւ վիրավորվելը՝ երբեւէ չէի զբաղվել նման աշխատանքներով, դե սպա էի, սպայի կոպտությունը կար, ծառայության մեջ էլ չէր ստացվում ազատ ժամանակ տրամադրել նման բաներին: Կոմպոզիցիաներ պատրաստել սկզբից զուտ հետաքրքիր էր, հետո, երբ սկսեցի շատ զբաղվել, զգացի, որ ներաշխարհս հանգստանում է, ինձ անհամեմատ թեթեւացած եմ զգում»:

Վարդան Վարդանյանը

Վարդանի խոսքով՝ սկզբնական շրջանում փոքր կոմպոզիցիաների վրա է աշխատել, բայց հիմա արդեն կարողանում է մեծ աշխատանքներ անել, ինչի ականատեսը եղանք նաեւ մենք: Աշխատանքը, որը ներկայացրել էր սպան ցուցադրության, կապույտ թիթեռներից պատրաստված կոմպոզիցիա էր: Պատերազմում Վարդանը բազմաբեկորային վնասվածքներ է ստացել. մեծ մասն արդեն հաղթահարել է, մնացել է ոտքի կանգնի:

Հարցին, թե ինքնազգացողությունն այժմ ինչպե՞ս է, ժպիտով ասաց. «Գերազանցից մի փոքր լավ»:

Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի մեդիայի եւ հանրային կապերի պատասխանատու Սաթեն Միքայելյանն էլ հայտնեց, որ բոլոր աշխատանքները բացառապես զինվորների ձեռքով են պատրաստված:

«Պատերազմից հետո ԱՄՆ-ից Հելեն Առաքելյանը եկավ Հայաստան, որպեսզի այդ արվեստը սովորեցնի զինվորներին: Սկզբից դա բուժմանը զուգահեռ զբաղմունք էր, հետզհետե տեսանք, որ տղաների մոտ ամեն ինչ պատկերացրածից շատ ավելի լավ է ստացվում: Առաջացավ այս գաղափարը՝ բացել կազմակերպություն, որն իր առաջ երկու խնդիր է դրել. առաջինը՝ ապահովել զինվորներին կայուն եկամտով, երկրորդը՝ այդ հասույթից գոյացած գումարն ուղղվում է իրենց եւ իրենց ընկերների բուժմանը»,- ներկայացրեց Սաթեն Միքայելյանը:

Հելեն Առաքելյանն էլ պատմեց, որ արդեն 10 ամիս է, ինչ Հայաստանում է: Տիկին Հելենը մասնագիտությամբ ուսուցչուհի է, իսկ կոմպոզիցիաներ ստեղծելն իր վաղեմի հոբբին է եղել, որն էլ որոշել է վերսկսել զինվորների հետ միասին:

«Ամերիկայում երկու որդի ունեմ, իսկ այստեղ՝ «Զինորի տանը», բոլորն են իմ տղաները: ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր