Դեպի վեր

Շփումները մոտ ապագայում կշարունակվեն. ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

7or.am04/15/2019, 8:00

Շփումները մոտ ապագայում կշարունակվեն. ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

Շփումները մոտ ապագայում կշարունակվեն. ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

Մոսկվայում ապրիլի 15-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպմանը շարունակվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հեռանկարների դիտարկումը՝ հաշվի առնելով մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև կայացած հանդիպման արդյունքները:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում հակամարտության գոտում լարվածության հետագա նվազեցմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև հումանիտար ոլորտում հնարավոր փոխգործակցության շուրջ: Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն․

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայտարարությունում ասվում է.

«Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ի զարգացումն մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր