Դեպի վեր

ԱԶԲ-ն շուրջ երեք անգամ բարձրացրել է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

azatutyun.am09/23/2021, 5:24

ԱԶԲ-ն շուրջ երեք անգամ բարձրացրել է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) շուրջ երեք անգամ բարձրացրել է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ մարտ ամսին կանխատեսած 1,8-ի փոխարեն 5,2 տոկոս։ ԱԶԲ-ն նաև հաջորդ տարվա կանխատեսումն է հրապարակել՝ ընդամենը 3,5 տոկոսանոց աճ։

Մինչդեռ կառավարությունը առաջիկա հինգ տարիներին նպատակ է դրել հասնել հասնել տարեկան ՀՆԱ-ի նվազագույնը 7, բարենպաստ պայմաններում՝ 9 տոկոսանոց աճի, ինչը, ըստ գործադիրի, կլինի 25 տոկոսը գերազանցող աղքատության կրճատման հիմնական շարժիչ ուժը։

Տնտեսագետներն այս ցուցանիշներին հասնելու հիմնավորումներն ու ուղղությունները կառավարության հնգամյա ծրագրում չեն տեսնում։

Բագրատ Ասատրյան

Տնտեսագետ, Կենտրոնական բանկը 1994-98 թվականներին ղեկավարած Բագրատ Ասատրյանի խոսքով, իշխանությունները ցույց չեն տալիս իրենց նպատակներին հասնելու ճանապարհները. - «Խոստումնալից են էն աճի տեմպերը, որ դնում են էդտեղ՝ յոթ տոկոս նվազագույն սցենարը, լավ սցենարով՝ ինը տոկոս։ Ինը տոկոսը իսկապես տպավորիչ թիվ է։ Բայց նույն ծրագրում ես չեմ տեսնում էն հիմնավորումները, էն ուղղությունները, էն երաշխիքները, թե ինչպես է աճի էդ տեմպը ապահովվելու»։

Ընթացիկ տարվա համար կառավարությունը 6 տոկոսանոց աճ է կանխատեսում, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ավարտին հրապարակված պաշտոնական կանխատեսումը։ Էկոնոմիկայի նախարարը իր հերթին շարունակում է հայտարարել՝ տարին Հայաստանը երկնիշ տնտեսական աճին մոտ ցուցանիշով կավարտի։

Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանը օրերս մեկ այլ հեղինակավոր կազմակերպության՝ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2021-ի համար կանխատեսած 6,5 տոկոս աճին էր անդրադարձել. - «Էս պահին կարող ենք համարել 6,5 տոկոսը գործող հնարավոր կանխատեսումներից ամենահոռետեսականն ա։ Օրեցօր փոխվում են կանխատեսումները։ Մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր