Դեպի վեր

Որևէ մեկն իրավունք չունի խարխլելու մեր միասնականությունը, ով ուզում է նա լինի․ Բալասանյանը չի ներկայացնում Ստեփանակերտի տեսակետը

1in.am10/9/2019, 6:36

Որևէ մեկն իրավունք չունի խարխլելու մեր միասնականությունը, ով ուզում է նա լինի․ Բալասանյանը չի ներկայացնում Ստեփանակերտի տեսակետը

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը livenews.am կայքում հրապարակված հարցազրույցում օրինականության հետ կապված խիստ վիճահարույց մտքեր է հայտնել։ Վիտալի Բալասանյանի նշանակետում հայտնվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա ծռեր» կուսակցությունը։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունները լոկ իր անձնական կարծիքն են։

«Այդ հայտարարությունը որևէ կապ չունի պաշտոնական Ստեփանակերտի, Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի կարծիքի հետ։ Ես կարծում եմ և համոզված եմ, որ բոլորի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի մեր երկու ժողովուրդների միասնականությունը լինի ուժեղ, անսասան։ Որևէ մեկին իրավունք չի վերապահված խարխլելու մեր միասնականությունը, ով ուզում է նա լինի, ինչ ճանապարհ ուզում է՝ անցած լինի։ Կարևոր չէ՝ այդ մարդը կլինի Արցախից, Հայաստանից, թե Սփյուռքից։ Հետևաբար, բոլորը պետք է դա ընդունեն որպես հրամայական, ոչ թե քմահաճույք»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Իսկ դատապարտո՞ւմ է Դավիթ Բաբայանը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը։

«Ես դատապարտում եմ ցանկացած ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր