Դեպի վեր

Զորամասերում Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգները ընդունվել են խանդավառությամբ

armenpress.am05/20/2022, 10:30

Զորամասերում Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգները ընդունվել են խանդավառությամբ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ համերգներով հանդես է եկել Հայաստանի մի քանի զորամասերում՝ զինծառայողներին հնարավորություն տալով ունկնդրելու Կոմիտասի ստեղծագործություններն ու հայկական ժողովրդական երգերի մշակումներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Մլքեյանը նշում է՝ համերգներն անցկացվել են Վարդենիսում, Ճամբարակում, Բերդում, Իջևանում, Դիլիջանում:

«Ցանկացանք անել հնարավորը, որ մեր երիտասարդությունն այս ծանր օրերին խանդավառվի, պայծառանա, դրական երաժշտություն ունկնդրի: Պարզ է՝ Կոմիտաս վայելելն արդեն հրաշալի է: Դժվար է նկարագրել այն ոգևորությունը, որը եղել է համերգների ժամանակ: Ե՛վ զինծառայողները, և՛ երգչախումբը մեծ բավականություն են ստացել: Երգչախմբի համար մշակել եմ հանրահայտ «Մարտիկի երգը»: Ամեն անգամ այն կատարելիս հսկայական հուզական ալիք էր ստեղծվում: Զինվորները ոտքի էին կանգնում, րոպեներ շարունակ ծափահարում, և դժվարանում էինք շարունակել համերգը: Չէի պատկերացնում, որ այդքան հրաշալի արձագանք կլինի: Բոլորը հերոս տղաներ են»,- պատմում է Մլքեյանը:

Նրա խոսքով՝ զինվորները շատ կարգապահ են եղել, համերգներն ունկնդրել են առանց շշուկի և ուշադրությամբ, իսկ ծափերը անդադար են հնչել:

«Գալով Երևան՝ հասկացանք, որ այս նախաձեռնությունը պետք է շարունակական լինի, սակայն կրկնելու համար ֆինանսական աջակցություն է հարկավոր: «Երգչախումբը սեփական միջոցներով է մեկնել զորամասեր, բայց այլևս չենք կարողանա, եթե մասնավոր հովանավորները ձեռք չմեկնեն: Ցանկանում ենք համերգներով հանդես գալ Կապանում, Մեղրիում, Գորիսում»,- եզրափակում է Մլքեյանը:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր, այժմ վարժարանի ռազմական մասի ղեկավար Ալեքսան Մինասյանն էլ նշում է՝ նմանատիպ համերգներ վարժարանում հաճախ չեն անցկացվում: Վարժարանի սաները շատ են ոգևորվել: «Մեզ մոտ 15-18 տարեկան տղաներ են սովորում, սաներ, որոնք դեռ զինվորներ չեն, բայց ապագա սպաներ են»,-շեշտում է նա:

Մինասյանը խոստովա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր