Դեպի վեր

Վարչապետի առաջին այցին սպասում  են խանդավառ․ ինչ հարցեր են հուզում ԱՄՆ հայ համայնքին

1in.am08/19/2019, 6:24

Վարչապետի առաջին այցին սպասում  են խանդավառ․ ինչ հարցեր են հուզում ԱՄՆ հայ համայնքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

-Պարոն Սասունյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի մեր հայրենակիցներին հրավիրելի է հավաքի։ Խանդավառություն կա՞  համայնքում։ Ի՞նչ սպասելիքներ կան համայնքում վարչապետից։

Այո՛, կա խանդավառություն, որովհետև սա՝ որպես վարչապետ, նրա առաջին այցն է Լոս Աջելես։ Բացի այդ, նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ այստեղի հայ ժողովուրդը, մանավանդ նրանք, որոնք Հայաստանից են եկել այստեղ, խանդավառ էին, որ վարչակազմ փոխվեց, և նոր մարդիկ եկան պաշտոնի։ Ընդհանրապես մարդիկ այստեղ ուրախ են և սպասում են։

-Նիկոլ Փաշինյանը իր տեսաուղերձում հույս է հայտնել, որ կքննարկեն այն օրակարգը, որի մասին խոսել է վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում: «Հույս ունենք՝ այդ օրը հզոր հավաք կկազմակերպենք Լոս Անջելեսում, որը շատերն արդարացիորեն անվանում են Սփյուռքի մայրաքաղաք: Կարծում եմ, որ այցելությունը կլինի արդյունավետ»,-ասել է վարչապետը։ Մասնավորապես ի՞նչ հարցեր են այսօր համայնքին հետաքրքիր։

-Ընդհանրապես չի կարելի ամբողջ համայնքի անունից խոսել, որովհետև համայնքի մի մասը մասնակից չէ հայկական հարցերին, Հայաստանում չի եղել, չի հետաքրքրվում հայերով, պարզապես իր կյանքն է ապրում, բայց կան նաև Հայաստանից կամ Միջին Արևելքից այստեղ գաղթած տասնյակ հազարավոր հայեր, որոնք գործունյա են, հետևում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և իրենք ուզում են, որ Հայաստանը զարգանա, տնտեսությունը ծաղկի, արդարություն հաստատվի, աշխատատեղեր ստեղծվեն և իրենք բավարարված լինեն, որ իրենք հայրենիքը լավ ձեռքերում է։ Իրենք հայրենիքում չեն ապրում, բայց որպես հայ հետևում են և ուրախանում են բոլոր հաջողություններով։

-Ներդրումների հետ կապված այս այցը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել։

-Ընդհանրապես տրամաբանական է մտածել, որ երբ վարչապետն այստեղ լինի և ներդրումների մասին խոսի և քաջալերի ներդրումները, դա իր օգուտն ունենալու է։ Բայց ընդհանրապես ներդրումը բավականին բարդ հարց է, քանի որ մարդիկ նախ պետք է բիզնեսով զբաղվեն, իսկ այստեղ մեծ մասը աշխատավորներ են և նրանք ներդրումներ չեն կարող անել։ Ներդրումներ անողներն ընդհանրապես փոքրաթիվ են, և նրանք էլ պետք է ոչ միայն փող ունենան ներդրումներ անելու, բայց նաև պետք է հարմար առիթ պետք լինի, որ իրենց գումարը ներդնեն Հայաստանում, ծանոթանան բիզնեսին։ Բացի այդ, հետո պետք է Հայաստանում գրասենյակ լինի, որ այսքան տարի դեռ չկա, որ սփյուռքահայ ներդրողը գա Հայաստան և դիմի այդ գրասենյակ, որտեղ նրան մեկ առ մեկ խորհուրդ տան, թե ինչպես անել, ինչ օրենքներ կան, ինչպես կարելի է ներդրումներ անել։ Բոլորս էլ հայ ենք, բայց դա չի նշանակում, որ ամեն բան հաջող կավարտվի, որովհետև հայ ենք, ներդրողը պետք է շատ բան իմանա Հայաստանում բիզնեսի օրենքների մասին։ Ներդրում անելն այդքան էլ հեշտ բան չէ, և այնպես չէ, որ ամեն մարդ հսկա քանակությամբ փող ունի և կարող է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր