Դեպի վեր

Մոսկվայից նեղանալը մե՞ղք է․ «Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, երբեք էլ չի եղել ու չի լինելու»

1in.am11/8/2019, 9:06

Մոսկվայից նեղանալը մե՞ղք է․ «Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, երբեք էլ չի եղել ու չի լինելու»

Երևանում նոյեմբերի 5-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նիստը, որի առիթով մեր երկրի և ընդհանրապես տարածաշրջանի անվտանգության խնդիրների շուրջ քննարկումները կրկին ակտիվացան հայկական մամուլում։ Վեհաժողովի խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ շփվել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ անելով բավական հետաքրքիր հայտարարություններ։ Լրագրողների բարձրացրած հիմնական հարցերից մեկը վերաբերել է հայ-ռուսական հարաբերությունների ամենացավոտ խնդիրներից մեկին՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական սերտ համագործակցությանը, այլ խոսքերով՝ Հայաստանի ֆորմալ դաշնակցի կողմից Հայաստանի հակառակորդ պետությանը հսկայական քանակությամբ սպառազինություն վաճառելուն։

Կալաշնիկովն ասել է, որ Ադրբեջանին զենքի մատակարարման հարց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին չի քննարկվել, քանի որ այն վեհաժողովի կոմպետենտության շրջանակում չէ: Հետո «ի միջի այլոց» ավելացրել է, թե զենքի մատակարարման հարցով Ռուսաստանից նեղանալը «մեղք է»։

«Ի դեպ, Ռուսաստանը Հայաստանին այնպիսի սպառազինություն է մատակարարում, որը նախկինում երբեք չի մատակարարվել։ Այնպես որ, կարծում եմ, զենքի մատակարարման հարցում Ռուսաստանից նեղանալը մեղք է»,- ասել է Կալաշնիկովը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլև իր դաշնակիցներին ու գործընկերներին։

«Դաշնակիցների թվում է նաև Հայաստանը, որին [Ռուսաստանը] ավելի շատ է զենք վաճառում, ընդ որում՝ այնպիսի զինատեսակներ, որոնք այլ երկրների երբեք չի վաճառում»։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի անհանգստությանը այս հարցի վերաբերյալ՝ ՌԴ Պետդումայի պատգամավորն ասել է, թե, իհարկե, դա նրան անհանգստացնում է։ Ինչպես և Ադրբեջանին անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը նորագույն զինատեսակներ է վաճառում Հայաստանին։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը։

– Պարոն Դուբնով, ի՞նչ եք կարծում, գուցե իսկապես անարդա՞ր է «նեղանալ» մեր դաշնակցից՝ մեր թշնամուն զենք մատակարարելու համար։

– Կարծում եմ՝ այս հարցը մի քանի շերտ ունի։ Առաջին հերթին կուզենայի անդրադառնալ այն հարցին, թե ով է ընդհանրապես Լեոնիդ Կալաշնիկովը։ Նա բավական պատահական մարդ է, որը եկել է Երևան։ Եվ ես նրան չէի համարի Ռուսաստանի կողմից պատասխանող, Ռուսաստանի դիրքորոշման արտահայտող։

Երկրորդը, որքանո՞վ է ներկայացուցչական նրա տեսակետը։ Այո, այն բավական ներկայացուցչական է՝ որպես քաղքենիական տեսակետ։ Այո, դա Լեոնիդ Կալաշնիկովի և երկրի բնակչության մի մասի, գուցե նաև քաղաքական իսթեբլիշմենթի մի մասի տեսակետն է, որն այդպես է մտածում, բայց առանցքային դեր չի խաղում Ռուսաստանի քաղաքական որոշումների կայացման գործընթացում։

Մյուս կողմից, այդ «նեղանալու» հանգամանքը միանգամայն բնական է և զգալիորեն օգնում է հասկանալ ռուս-հայկական հարաբերությունների բնույթը, որովհետև Հայաստանը, մի կողմից, ուզում է հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ՝ որպես անկախ պետություն և միջազգային հանրության նորմալ անդամ։ Իսկ նման հարաբերություններում «նեղանալը» տեղ չունի։ Այո, Ռուսաստանն իրավունք ունի զենք վաճառել նրան, ում ուզում է։ Սա մի դիրքորոշում է։ Իսկ միջազգային հանրության մյուս հարգարժան անդամի մեկ այլ դիրքորոշումը այդ իրավունքը հարգելն է։

Բայց մյուս կողմից, Երևանը, որը պնդում է հարաբերությունների այդ համակարգի վրա, պահանջում է եղբայրություն և ռազմավարական պարտավորություններ, որոնք սկիզբ են առնում ինչ-որ միֆերից, որոնց դեմ Երևանը դեմ է հանդես գալիս բավական հիմնավորված կերպով։

Ահա այս հակասության արդյունքը, ինձ թվում է, հենց այդ նեղանալն է, որը, իմ կարծիքով, այդ մեծ միֆի, կամ ինչպես հիմա է ընդունված ասել՝ «նարատիվի» մի մասն է։

– Եթե հիշենք վերջին 5-6 տարիների զարգացումներն ու քննարկումները վերոնշյալ հարցերի շուրջ՝ սա, անշուշտ, չափազանց զգայուն հարց է։ Մինչև 2016-ի Ապրիլյան պատերազմը ռուսական կողմը Ադրբեջանին զենք վաճառելն անվանում էր «բիզնես»։ Այն ժամանակ Հայաստանում չափազանց էմոցիոնալ էին արձագանքում այս խնդրին։ Անշուշտ, թե՛ այն ժամանակ և թե՛ հիմա նորմալ չեն համարում այն, որ Հայաստանի դաշնակիցը զենք է վաճառում նաև Հայաստանի թշնամիներին։ Մյուս կողմից, հայ հանրության մեջ ձևավորվել է որոշ իրատեսական, պրագմատիկ տեսակետ այն մասին, որ ուզենք թե չուզենք, այսպիսին է Ռուսաստանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, պիտի հասկանանք սա, հետևություններ անենք և ըստ այդմ՝ մենք էլ մեր շահերը հետապնդենք՝ ինչպես Ռուսաստանն է իր շահերը պաշտպանում մեր տարածաշրջանում։ Այս հարցի շուրջ տրամադրությունները, ընկալումները թե՛ Հայաստանում և թե՛ Ռուսաստանում, Ձեր կարծիքով, որքանո՞վ են փոխվել։

– Ցավոք սրտի, ոչինչ էլ չի փոխվել։ Նորից մենք հայտարարություններում լսում ենք «դաշնակից» բառը, որը հասկանալի չէ՝ ինչ է նշանակում։ Ես չեմ հասկանում՝ ինչ է դա նշանակում ու չեմ հասկանում այն պահանջները, որոնք կցվում են այդ բառին։ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, երբեք էլ չի եղել ու չի լինելու։ Ռուսաստանը դաշնակից չի եղել ո՛չ 19-րդ դարում, ո՛չ 15 թվին և ո՛չ էլ հիմա է հանդիսանում դաշնակից։ Եվ բոլորն էլ դա շատ լավ հասկանում են։ Այդուհանդերձ, Ռուսաստանին ներկայացվում են երկիմաստ պահանջներ։ Հասկանալով, որ նա դաշնակից չէ, այնուամենայնիվ, շարունակում են դրան հավատալ կամ ձևացնում են, թե հավատում են, քանի որ համարվում է, թե չկա մեկ ուրիշը, որի վրա կարելի է հույս դնել։ Ինչը, ի դեպ, ևս միֆ է, ճիշտ չէ։ Եթե չհավատան դրան՝ պիտի փորձեն ինչ-որ պրագմատիկ բան կառուցել։ Բայց դա չի ստացվում, քանի որ քաղաքական ոչ մի ֆիգուր, այդ թվում, ցավոք սրտի, այսօր իշխանության ղեկին գտնվողները ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր