Դեպի վեր

Նոր մանրամասներ Գավառում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից ու սպանություններից. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

shamshyan.com05/16/2020, 8:00

Նոր մանրամասներ Գավառում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից ու սպանություններից. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ ու իրականացնելով լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, և այդ միջոցառումների արդյունքում կատարելով նաև քննչական գործողություններ, պարզել են ապրիլի 28-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների և սպանությունների դեպքի մանրամասներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Նորատուս գյուղի բնակիչ, 47-ամյա Ռոբերտ Հակոբյանը, Նորատուս գյուղի բնակիչ, 33-ամյա Վահե Ավետիսյանը, Նորատուս գյուղի բնակիչ, 28-ամյա Հրաչյա Հակոբյանը և Նորատուս գյուղի բնակիչ, 37-ամյա Աշոտ Եղիազարյանը ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած, դեռևս չպարզված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 2 և ավելի անձանց՝ Գավառ քաղաքի բնակիչ, 39-ամյա Արմեն Հայթյանին, Գավառ քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարդան Դավոյանին և նրանց հետ գտնվող անձանց ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, կարճ տարածությունից կարճ տարածությունից կրակահերթ են արձակել՝ ըստ նախնական տեղեկությունների, իրենց ուղղությամբ կրակող Ա. Հայթյանի վրա:

Փոխհրաձգության հետևանքով Վ. Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ, 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը տեղում սպանվել են, իսկ Հ.Հակոբյանը, Ա.Սարգսյանը, Ա.Պետրոսյանը, Ս.Մելոյանը, Ա.Հայթյանը և Վ.Դավոյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» Բ/Կ, արդյունքում Ռ.Հակոբյանը, Ա.Եղազարյանը, Հ.Հակոբյանը և Վ.Ավետիսյանն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Ռ.Հակոբյանին և Ա.Եղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 34-104 հոդ. 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդ. 1-ին մասի հատկանիշներով ու խափանման միջոց կիրառվել է կալանավորում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր ապրիլի 28-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունների տեսանյութը՝ առանց մոնտաժված տարբերակի, որպեսզի ընթերցողն ավելի հստակ պատկերացում կազմի, թե ինչի համար էինք մենք նյութի վերնագիրը նշել որպես մարտաֆիլմ, մինչդեռ SHAMSHYAN.com էին զանգահարում անանուն հեռախոսահամարից որոշ մարդիկ և ասում, թե գույները խտացրել եք։ Ի՞նչ մարտաֆիլմի մասին է խոսքը։

Ներկայացրել էինք նաև լուսանկարներ՝ Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած ավերածությունից հետո, թե այնտեղ ժամանած ոստիկանն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր