Դեպի վեր

ՄԻԵԴ-ը հաստատել է` իշխանությունները խախտել են Վարդգես Գասպարիի արդար դատաքննության իրավունքը

azatutyun.am04/3/2020, 4:18

ՄԻԵԴ-ը հաստատել է` իշխանությունները խախտել են Վարդգես Գասպարիի արդար դատաքննության իրավունքը

Ակտիվիստ Վարդգես Գասպարին արդեն երկրորդ անգամ է հաղթում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Երկու դեպքում էլ գործն առնչվում է 2008-ի մարտյան հետընտրական իրադարձություններին։

Ստրասբուրգի դատարանը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են Գասպարիի արդար դատաքննության իրավունքը և պարտավորեցրել կառավարությանը երեք ամիսների ընթացքում ակտիվիստին վճարել մոտ 6.000 եվրո փոխհատուցում։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար Գասպարին ձերբակալվել էր 2008-ին՝ երկու ոստիկանի ցուցմունքով։ Դատարանը նրան մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել։

«Գիշերը տանն էի, առավոտյան ժամը երևի 8-ի մոտ էր, որ ես փորձեցի գնալ «Ազատության» հրապարակ, դե մեր տունը մոտիկ է էլի, Թումանյան փողոցով, որ այդպես մոտենում էի, Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտ ինձ բերման ենթարկեցին: Այսպես ասած` ես ճշտում անեմ, իմ նկատմամբ այդտեղ որևէ ուժ չի կիրառվել, այսպես կարելի է ասել` ուղղակիորեն ուսիցս բռնեցին, հրելով մեքենան խցկեցին: Հարված, դաժան բռնություն և այլն չի եղել»,- պատմում է նա:

Հայտնի ակտիվիստը նաև պնդում է, որ իրեն բանտում կտտանքների են ենթարկել, բայց այդ հարցը Եվրոպական դատարանը չի քննել տեխնիկական պատճառներով։ ՄԻԵԴ-ը, սակայն, հաստատված է համարել այն, որ ընդամենը երկու ոստիկանի ցուցմունքով քաղաքացուն դատապարտելը հակասում է արդար դատաքննության իրավունքին։ Գասպարին հիշում է, որ դատավոր Արշակ Պետրոսյանն իրենց փաստարկները հաշվի չի առել, ինչպես նաև մերժել է դատարան հրավիրել իրեն արդարացնող վկաներին։

«Բուն դատավարությանն է անդրադարձել, կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի մասին է խոսքը: Այս վճիռը մատնանշում է, որ չի թույլատրվել` մենք մեր վկաներին ներկայացնենք, և այն խախտումները, որ տեղի են ունեցել այսպես կոչված` ամենաանօրինական դատավարության ընթացքում` բոլոր նորմերը խախտելով»,- նկատում է նա:

Ըստ քրեական գործի` ոստիկանները դատարանում պատմել են, որ Գասպարին Երևանի «Ազատության» հրապարակին հարող տարածքում չի ենթարկվել ոստիկանության օրինական հրամաններին՝ չմասնակցելու ապօրինի հավաքներին, ավելին՝ ընդդիմացել է՝ հարվածելով նրանց։ 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող «Ազատության» հրապարակի հավաքի մասնակիցներից ազատվելուց հետո Մաշտոցի պողոտայում նկատել են Գասպարիին և խնդրել հեռանալ տարածքից։ Ակտիվիստը, սակայն, իրեն ագրեսիվ է պահել, պնդել է, թե ոչ ոք իրեն չի կարող արգելել մասնակցել հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր