Դեպի վեր

Սպիտակի վերելակների գործարանը քանդում-տեղափոխում են Քաջարան

hraparak.am08/18/2017, 8:35

Սպիտակի վերելակների գործարանը քանդում-տեղափոխում են Քաջարան

Սպիտակի վերելակների գործարանի մասին մենք նախորդ ամիս գրել էինք, որ սկսել են քանդել։ Սպիտակցիները դեմ են դրան, ասում են՝ Սովետական Միությունից ժառանգություն մնացած լավագույն կառույցներից մեկն է, սեյսմակայուն, հզոր պատերով եւ թանկարժեք կոնստրուկցիաներով։ Մեր հրապարակումները, սակայն, չնվազեցրին գործարանը քանդելու ցանկությունն այն անձանց մոտ, որոնք ձեռք են բերել այդ գործարանը։ Սպիտակի վերելակների գործարանը 2008 թվականին ձեռք է բերել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ աշխատեցնելու փոխարեն որոշել է քանդել այն։ Հիմա մետաղական կոնստրուկցիաներն ապամոնտաժում եւ տեղափոխում են Քաջարան՝ այնտեղ իրենց բիզնեսում օգտագործելու կամ որպես մետաղաջարդոն իրացնելու նպատակով։

Սպիտակի քաղաքապետն ու քաղաքի ավագանին դեմ են արտահայտվել այս որոշմանը, սակայն դա չի խանգարել, որ կոմբինատի ղեկավարությունը հետ չկանգնի իր մտադրությունից։ «Քաղաքապետարանը չի տվել թույլտվություն» հոդվածի հրապարակումից հետո մեզ հետ կապվելով՝ ասել էր քաղաքապետ Գագիկ Սահակյանը։ «Ես հիմա դիմել եմ ոստիկանություն՝ պարզելու համար, թե ով է քանդում»։ Իսկ 2008 թվականին Սպիտակի ավագանին ուղերձով դիմել էր սեփականատիրոջը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը, հայտնելով, որ նպատակահարմար չեն գտնում շենքի քանդումը։ Սակայն չնայած ավագանու որոշմանն ու քաղաքապետի՝ ոստիկանություն դիմելուն, շենքը քանդում են եւ այս մեկ ամսվա ընթացքում այդ գործում լավ «առաջ» են գնացել։ Սպիտակցիները վրդովված են փաստից՝ երեկ եւս նրանք ահազանգեցին, թե «քանդման աշխատանքները նոր թափ են հավաքել»։

Պայքարողների խմբին է միացել նաեւ Սպիտակի նախկին քաղաքապետ Նորիկ Մուրադյանը, որի օրոք էլ՝ 1989 թվականին, երկրաշարժից անմիջապես հետո, կառուցվել է այս գործարանը։ Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ վերելակների գործարանը կառուցելու համար ժամանակին Բելառուսից շատ մեծ քանակությամբ՝ մի քանի հազար տոննա մետաղական կոնստրուկցիաներ են բերել Հայաստան, որոնք 9 բալ սեյսմակայունություն ունեն։ «Հիմա լիֆտ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր