Դեպի վեր

ԱԱԾ․ Գերեզմանատեղի և գերեզմանափոս փորելու համար մոտ 1․4 մլն դրամ կաշառք են պահանջել

panarmenian.net10/25/2021, 1:36

ԱԱԾ․ Գերեզմանատեղի և գերեզմանափոս փորելու համար մոտ 1․4 մլն դրամ կաշառք են պահանջել

25 հոկտեմբերի 2021 - 17:34 AMT

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող անձը՝ նույն գերեզմանատան հսկիչի օժանդակությամբ, Երևանի քաղաքապետի որոշումներով սահմանված համապատասխան ծառայությունների արժեքը վճարված լինելու պայմաններում գերեզմանատանը բարեկարգված տարածք տրամադրելու, ինչպես նաև գերեզմանափոսը փորելու դիմաց հուղարկավորվող անձանց հարազատներից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1,420,000 դրամ կաշառք:

Բացի այդ, նույն գերեզմանատան վարիչը՝ ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել գերեզմանատեղերի բարեկարգման վճարովի ծառայություններ, դրանք կազմակերպել է մասնավոր հիմունքներով, որի դիմաց գերեզմանատանը հուղարկավորված անձանց հարազատներից ստացված ընդհանուր 780,000 դրամ գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին, շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գոր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր