Դեպի վեր

Պետք է չեզոքացվի Քոչարյանի «Հինգերորդ շարասյան» ազդեցությունը

1in.am08/18/2018, 6:18

Պետք է չեզոքացվի Քոչարյանի «Հինգերորդ շարասյան» ազդեցությունը

Պետության մեջ ներքին դավադրություններ «կազմակերպող» այսպես ասած՝ Հինգերորդ շարասյունը կարծես սկսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փրկության օպերացիան…

Նրա պաշտոնավարման օրոք պաշտոնեապես աճած կադր, դատավոր Ալեքսանդր Ազարյանը «վերադարձրեց» «պարտքը»՝ նախկին շեֆին ազատեց Մարտի 1-ի գործով կալանքից: Ազատեց՝ գերազանցելով իր լիազորությունները. մեղադրանքին առնչվելու, քննությանը խոչընդոտելու- չխոչընդոտելու, իր ինքնաբացարկի հարցերը թողած՝ դատավորը քիթը մտցրեց նախագահի սահմանադրական լիազորությունների, կարգավիճակի դաշտ և որոշեց, որ նա անձեռնմխելի է, հետևաբար նաև անպատժելի:

ՀՔԾ-ն դատարանի որոշումը գնահատեց «ապօրինի», դատախազությունը բազմանշանակ լռեց, դատավոր Ազարյանն էլ ՀՔԾ-ի արձագանքը որակեց «անգրագետ»: Սա արդեն հաստատում է դատավորի կողմից նախկին ռեժիմին հավատարմորեն ու անվերապահորեն ծառայելու հանգամանքը, քանի որ դատավորները չեն մեկնաբանում իրենց կայացրած ակտերը՝ անկախ դրանց տրված գնահատականներից կամ մեկնաբանություններից:

Եթե այս «փոխհրաձգությունը» ձևական չէ, ուրեմն ՀՔԾ-ն, իմ դիտարկմամբ, Հինգերորդ շարասյան սցենարից դուրս է:

Փոխարենը այդ սցենարում կարող է լինել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազությունը, որը պարտավոր էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախկինում Մարտի 1-ի գործեր քննած և արդեն կանխակալ կարծիք, համոզմունք ունեցող դատավոր Ազարյանին, սակայն չի ներկայացրել: Թույլ է տվել, որ շահերի հակասության առկայության պայմաններում նա կայացնի կանխատեսելի դատական ակտ:

Սա վերը նշված այդ աներևույթ ուժի ստեղծած ուղղորդելի իրավիճակն է հիշեցնում, որը հաճախ երևակվում է դատական գործընթացներում: Օրինակ, դատավարական հակառակորդ հանդիսացող կողմերի ներկայացուցիչները, երբեմն՝ նաև դատավորը կարող են գաղտնի համաձայնության գալ, թե ով իր պարտականությունները կատարելիս որտեղ, որ փուլում և ինչ բացթողում կամ սողանցք պետք է թողնի, որ մյուս կողմը կամ դատարանը օգտվի դրանից, և կայացվի իրավաբանորեն «օբյեկտիվ» դատական ակտ: Ակտ, որից գոհ կմնա «պատվիրատուն»…իրական տուժածի իրավունքի հաշվին: Այլ կերպ ասած՝ փաստացի բոլորն աշխատում են տուժողի դեմ:

Ներկայացվող դեպքում «պատվիրատուն» կարող է լինել Հինգերորդ շարասյան «պապան», որն իր անձնական օգտագործման խամաճիկին տվյալ երկրում որպես թագավոր «մեխելու» համար պատրաստ է օգտագործել լիազորություն և ազդեցություն ունեցող իր բոլոր գործակալներին կամ անհատներին:

Հաճախ փաստաբանների անձը ճշտելուց հետո կարելի է կռահել, թե ում սցենարով, իրավապահ համակարգից  որ կառույցի ուղղորդմամբ, շահերով կամ «պատվերով» են գործում: Միասին աշխատողները սովորաբար համախոհ փաստաբաններ են լինում…

Օրինակ Ռ. Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նրա ռեժիմի «օրոք» աճած կադրերից է, Ռուբեն Սահակյանին կարելի է տեսնել ԱԱԾ-ի գործերով… Մեղադրող Արա Մնացականյանը ևս ԱԱԾ-ից ստացված գործերով զբաղվող դատախազներից է:

Հինգերորդ շարասյուն հիշեցնող այս շղթային շուտով կարող է ավելանալ նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա ևս Մարտի 1-ի գործով՝ Սահմանադրական կարգը տապալելու մասով պետք է որ առնչություն ունենա, քանի որ եղել է ՍԴ նախագահ:

Եվ այժմ, երբ ակտիվիստները ստորագրահավաք են սկսել՝ անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին ազատելու որոշումը կայացրած Վերաքննիչ դատարանի դատավորի  լիազորությունն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր