Դեպի վեր

«Օրվա իշխանությունները՝ ի դեմս Վանեցյանի, տեսնում է որոշակի սպառնալիքներ». Քաղտեխնոլոգ

168.am09/17/2019, 3:54

«Օրվա իշխանությունները՝ ի դեմս Վանեցյանի, տեսնում է որոշակի սպառնալիքներ». Քաղտեխնոլոգ

Երեկ Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց մամուլում տարածված այն տեղեկատվությունը (ինչը, սակայն, իշխանությունները հերքում էին), որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։

Ըստ վարչապետի, հրաժարականը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնության ու քննարկումների արդյունքում, և այս պահին Արթուր Վանեցյանի հետագա գործունեության հետ կապված մի քանի սցենարներ կան, սակայն գլխավոր սցենարն այն է, որ նա պետք է կենտրոնանա Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքների վրա։

Վարչապետի հայտարարությունից րոպեներ անց Արթուր Վանեցյանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով. «Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ»։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով Ա. Վանեցյանի հրաժարականին, նկատեց, որ վերջին շրջանում դրա մասին շատ էր խոսվում, ինչն ավելի շատ դիտարկվում էր նրա բարձր վարկանիշի ներքո։

«Կարծում եմ՝ Վանեցյանի հրաժարականը, որը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պնդում, թե փոխադարձ համաձայնության արդյունք է, այդքան էլ այդպես չէ։ Ըստ իս, ամեն ինչ տեղի է ունեցել իշխանական ներքին պայքարի արդյունքում։ Ինչպես հայտնի է՝ այնտեղ մի քանի թևեր կան՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, հասարակական հատված, և այլն։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը գերադասեց հասարակական սեկտորը՝ քաղաքացիական հասարակությունը՝ ավելի շատ տուրք տալով նրա ցանկություններին։ Այն, որ այս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իշխանության մեջ արդեն երկար ժամանակ պահանջում էին, որպեսզի Արթուր Վան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր