Դեպի վեր

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլի» առաջարկած փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում

azatutyun.am06/30/2020, 5:36

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլի» առաջարկած փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում

Ազգային ժողովն այսօր ընդունեց ապրիլի 5-ին նշանակված, բայց հետաձգված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու որոշումը:

Նախագիծն ընդունվեց 81 կողմ ձայնով: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում:

Հանրաքվեն չեղարկելու օրենսդրական հիմքերը ստեղծվեցին հունիսի 22-ին «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխություններով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյան. – «Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի հետ կապված բոլոր հարցերը դրա լեգիտիմության, իրապես ժողովրդից ստացած լեգիտիմության առումով մենք հնարավորություն ունենալու ենք դեռ արձանագրենք մեծ սահմանադրական փոփոխություններով: Ուստի ուղղակի արձանագրեմ, որ մենք չեն հրաժարվել էն մտքից, որ հանրաքվեն իրոք լավագույն ճանապարհն ա: Բայց էն մարդիկ, ովքեր հարցնում են, թե ինչի էս պայմաններում չէր կարելի հանրաքվե անել, երևի ուղղակի տեղյակ չեն Հայաստանի Հանրապետությունում ինչ է կատարվում»:

Չեղարկված հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով իշխող մեծամասնությունը որոշեց սահմանադրական ճգնաժամը լուծել ԱԺ լիազորությունների շրջանակներում և հունիսի 22-ի նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին:

Այդ փոփոխությունները ուժի մեջ են մտել: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Այսօր արտահերթ նստաշրջանով և հատուկ 24-ամյա ռեժիմով Ազգային ժողովը քննարկեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը։

Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին:

Նախագիծը ներկայացրեց Սուրեն Գրիգորյանը. - «Եթե հերթականությունները պահպանվեն գործող խմբագրությամբ ինչպես սահմանված է, այն է` Հանրապետության նախագահ, Դատավորների ընդհանուր ժողով և Կառավարություն, կխախտվի ըստ էության Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասի այն պահանջը, որ ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482488
EUR547.5559
RUR6.776.99
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր