Դեպի վեր

Համառորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել Ա. Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը. պարզաբանում

shamshyan.com06/24/2021, 5:54

Համառորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել Ա. Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը. պարզաբանում

Պարզաբանում-արձագանք

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Չարչյանին առնչվող քրեական գործի հարուցումից և հատկապես նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո այս ողջ ընթացքում ինչպես նրա պաշտպանների, այնպես է դաշինքի կողմից համառորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել Ա. Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը: Դրա համար օգտագործվում են ինչպես նրա պաշտպանների հրապարակային միակողմանի մեկնաբանությունները, այնպես էլ օրինականության և քրեական իրավունքի հետ որևէ աղերս չունեցող քաղաքական հայտարարությունները, որոնց պակասը չզգացվեց նաև ՀՀ դատախազության առջև այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ:



Ելնելով դրանից՝ Դատախազությունն անհրաժեշտ է համարում արձագանքել այս ընթացքում հանրությանն ակնհայտ մոլորության մեջ գցելուն միտված մի քանի անհիմն պնդումների:

Նախ՝ պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով: Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում:

Պաշտպանության կողմը փորձում էր հասարակության մոտ կարծիք ձևավորել, թե առկա ձայնագրությունը կեղծ է: Դեռևս 2021թ. հունիսի 19-ին Ա.Չարչյանի պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ և լրագրողներին տված ճեպազրույցներում նշել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում ձայնագրության բովանդակությունը՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով մինչ այդ դատախազության կողմից տրված պարզաբանման էությունը: Մինչդեռ խափանման միջոցի ընտրությանը վերաբերող դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը հրապարակել է տեսաձայնագրություն, որում ամբողջությամբ ընդգրված է քրեական գործի հարուցման պահին նախաքննական մարմնի տրամադրության տակ գտնվող ձայնագրության բովանդակությունը և ընդունել, որ խոսողը հանդիսանում է Ա.Չարչյանը:

Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ վերոնշյալ տեսաձայնագրությունը (որով, իբրև թե, ըստ պաշտպանության կողմի, հերքվում է Ա. Չարչյանի մեղադրանքը) լրատվամիջոցներով հրապարակվել է քրեական գործի հարուցումից հետո, և դրանում առկա խոսակցության տարբեր հատվածների բովանդակային հակասությունները՝ հանձնարավել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմամբ օբյեկտիվ քննությամբ պարզել դրա արժանահավատությունը:


Հարկ ենք համարում պարզաբանել, որ նախնական կալանքին, ինչպես նաև խափանման միջոցի վերացմանն առնչվող դատախազության լիազորությունները հայեցողական չեն, ինչպես փորձ է արվում ներկայացնել Ա. Չարչյանի պաշտպանների կողմից: Դրանք կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ փախանման միջոց կալանքի ընտրության հիմքերի և պայմանների վերաբերյալ իրավանորմերով: Առաջնորդվելով դրանցով՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով Ա. Չարչյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, մերժել է այն, ինչի վերաբերյալ որոշումը սահմանված ընթացակարգով ուղարկվում է պաշտպաններին: Իսկ միջնորդությունը չի բավարարվել այն հիմնավորմամբ, որ քննությա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր