Դեպի վեր

Էլիտայի ու էլիտաների մասին

1in.am02/17/2019, 9:06

Էլիտայի ու էլիտաների մասին

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց հեղափոխության ինստիտուցիոնալիզացիան։ Ձևավորվեց օրենսդիր, ապա՝ նաև գործադիր իշխանություն։ Լեգիտիմ իշխանություն։ Ավելի քան քսան տարիների ընթացքում Հայաստանում իրապես ազատ և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում կազմավորվեց հասարակության վստահությունը վայելող իշխանություն։ Իշխանության լեգիտիմության բացակայությունն այն էր, ինչով մենք տարիներ շարունակ պայմանավորել ենք մեր ներքին ու արտաքին խնդիրները, արատներն ու ձախողումները։ Բայց արդյոք միայն իշխանության լեգիտմությունը բավարա՞ր է իրապես ժողովրդավարական, մրցունակ ու արդյունավետ պետություն ունենալու համար։ Թերևս ոչ։

Լեգիտիմ իշխանությունից բացի կամ դրան զուգահեռ կան այլ ինստիտուտներ ևս, առանց որոնց պետությունը չի կարող կենսունակ ու մրցունակ լինել։ Այդ ինստիտուտներից մեկը, եթե ոչ ամենակարևորը՝ վերնախավն է, էլիտան։ Նախկին երկու իշխանությունները Հայաստանին ամենատարբեր վնասներն են հասցրել ոչ միայն ու ոչ այնքան դե յուրե իշխանական կառույցների, որքան աղճատված, դեգրադացված արժեքային համակարգ ունեցող էլիտաների միջոցով։

Խոսքը և՛ քաղաքական ու տնտեսական, և՛ մշակութային, գիտակրթական, քաղաքացիական էլիտաների մասին է։ Հայաստանի նախորդ իշխանությունները հիմնված էին ամբողջությամբ գաղափարազուրկ, արժեքազուրկ էլիտաների վրա, որոնք իրենց գործունեությամբ, սահմանած նշաձողերով դեֆորմացնում էին հանրային կյանքն ու բարքերը։ Եվ ուրեմն, Հայաստանի նոր իշխանության, ոչ միայն իշխանության, այլև բոլորի՝ կուսակցությունների ու հանրային ակտիվ խմբերի, մտավորականների ու գործարանների, բոլորի խնդիրը պետք է լինի իրապես նոր էլիտայի ձևավորումը։ Հասկանալի է սակայն, որ այդ շարքում առաջնային դերը պատկանում է իշխանությանը, որովհետև նոմինալ առումով հանրային ընկալման մեջ իշխանություն կրողները իդենտիկ են վերնախավի հետ։ Հենց այստեղ է, որ ի հայտ են գալիս էլիտայի ձևավորման խնդիրները։

Նախ մենք գործ ունենք իշխանության հետ, որի առաջնորդը դեռևս հեղափոխության օրերին հայտարարել է, որ իրենք չեն դավանում որևէ «իզմի»։ Ասել է թե իշխանությունը, լայն իմաստով, չունի գաղափարական, ուստի նաև՝ արժեբանական հենք։ Նախկին՝ արատավոր արժեքներ ունեցող իշխանությանը, այսպիսով, փոխարինելու է եկել արժեքներ չկրող իշխանությունը։ Սա չափազանց ֆունդամենտալ խնդիր է էլիտայի ձևավորման տեսնակյունից։ Որովհետև արժեքներ ու գաղափարական կո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր