Դեպի վեր

Լավրովի հայաստանյան այցի հիմնական ուղերձները

armenpress.am11/12/2019, 4:54

Լավրովի հայաստանյան այցի հիմնական ուղերձները

Օրերս երկօրյա պաշտոնական այցով Երևանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այցը բավական հագեցած էր հանդիպումներով (ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ) և այլ միջոցառումներով, որոնց ընթացքում հնչած հայտարարություններում առկա էին մի շարք կարևոր ուղերձներ: Հատկանշական է, որ այցին ընդառաջ Լավրովը հարցազրույց էր տվել նաև հայկական լրատվականներից մեկին՝ անդրադառնալով երկկողմ շահերին առնչվող տարբեր կարևոր խնդիրների:

Ս. Լավրովի հայաստանյան պաշտոնական այցը վերլուծելիս՝ կարելի է առանձնացնել մի քանի հիմնական ուղղություններ:

Հայ-ռուսական հարաբերություններ: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո սա ռուս դիվանագետի առաջին այցն էր դաշնակից երկիր, և բնականաբար, այցի նկատմամբ բավական մեծ էր ուշադրությունը թե՛ ԶԼՄ-ների, թե՛ վերլուծական շրջանակների կողմից: Հատկանշական է, որ այցին նախորդած հարցազրույցում և այցի ընթացքում Լավրովը բավական դրական գնահատականներ է տվել ինչպես հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլին, այնպես էլ ՀՀ նոր իշխանությունների հետ համատեղ աշխատանքին: Ս. Լավրովը, մասնավորապես, ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսությունը որակել է «կառուցողական և վստահելի բնույթ կրող», իսկ ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ «հավասարակշռված և պատասխանատու»: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կողմից նման արձանագրումները բավական կարևոր են և, ըստ էության, փաստում են, որ ամիսներ շարունակ տարբեր քաղաքական ուժերի, փորձագետների կողմից հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հոռետեսական գնահատականները, մեղմ ասած, իրականության հետ որևէ առնչություն չունեն: Ավելին, վերջին մեկուկես տարվա ընթացքում, Հայաստանի կողմից եղել են հստակ քայլեր, որոնք համահունչ են եղել հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին և վստահաբար գնահատվել են նաև Մոսկվայի կողմից: Նման քայլերից են՝ Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելը, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի կարողությունների կրկնապատկման շուրջ պայմանավորվածությունը, կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության օրակարգը և այլն:

Բնականաբար, երկու դաշնակից երկրների միջև համագործակցության ոլորտներում առկա են և կարող են առաջանալ տարբեր հարցեր, ինչը բնական է, և, ինչպես հենց Լավրովն ընդգծեց ասուլիսի ընթացքում, կողմերը հանձնառու են դրանց կառուցողական ճանապարհով լուծմանը, փոխընդունելի լուծումների հասնելուն:

Ղարաբաղյան հիմնախնդիր: Հաշվի առնելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարևորությունը՝ բնական է, որ այն չէր կարող շրջանցվել Լավրովի այցի ընթացքում, ավելին, այս թեմայի հետ կապված ևս եղան կարևոր շեշտադրումներ: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարը շեշտեց, որ անհրաժեշտ են քայլեր, որոնք «ուղղված կլինեն հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը՝ հիմքում ունենալով արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները»: Սա փաստում է, որ համանախագահության մեջ ևս առկա է հնարավոր էսկալացիայի ռիսկերի նվազեցման կարևորության գիտակցումը, և այս համատեքստում բավական կարևորվում է դեռ 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո կողմերի միջև ձեռք բերված Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների իրականացումը:

ՌԴ ԱԳ նախարարի այցի ընթացքում արված մեկ այլ կարևոր շեշտադրում էլ ուղղակիորեն առնչվում էր Արցախի սուբյեկտայնությանը: Ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, Լավրովը հստակ ընդգծեց, որ բոլորի (ԵԱՀԿ ՄԽ համանախագահների) համար հասկանալի է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ ձևակերպել»: Բանակցային գործընթացի ինչ-որ փուլում Արցախի մասնակցության վերաբերյալ նախկինում համանախագահների կողմից տարբեր հայտարարություններ, իհարկե, եղել են, սակայն այս հայտարարությունն իր ձևակերպմամբ որոշակի առումով նորույթ էր՝ ընդգծող Արցախի ժողովրդի սուբյեկտայնությունը: Գաղտնիք չէ, որ հայկական կողմն այս հարցը վերջին շրջանում ակտիվորեն բարձրացնում է՝ պնդելով, որ բանակցային գործընթացում Արցախը պետք է ունենա որոշիչ ձայն և լիարժեք մասնակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր