Դեպի վեր

Հայաստանում կբարձրացվեն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը. ՀՀ վարչապետը արտագաղթը հաղթահարելու մասին

armenpress.am04/19/2018, 8:00

Հայաստանում կբարձրացվեն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը. ՀՀ վարչապետը արտագաղթը հաղթահարելու մասին

Արտագաղթը Հայաստանի արյունահոսող վերքն է, որը կառավարությունը փորձում է լուծել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նա չափազանցված համարեց արտագաղթի վերաբերյալ ընդդիմության բերած թվերը՝ այդուհանդերձ արձանագրելով, որ դա իսկապես խնդիր է երկրի համար:

«Արտագաղթն իրոք մեր արյունահսող վերքն է: Դա մեզ համար շատ վտանգավոր ու ցավալի է: Չեմ ասում արդարացնելու համար, սակայն պետք է հաշվի առնենք, որ արտագաղթը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր նախկին խորհրդային երկրներին, Արևելյան ու նույնիսկ Արևմտյան Եվրոպային: Միգրացիոն պրոցեսները միշտ տեղի են ունենում: Այո, որոշակի հանգամանքներից ելնելով՝ մեզ մոտ հավելյալ խնդիրներ կան: Այո, դա խնդիր է, սակայն մենք փորձում ենք դա լուծել: Ես հայտարարել եմ և վստահ եմ, որ դա հասանելի թիվ է՝ 2040 թվականին 4 մլն բնակչություն ունենալը»,- ասաց վարչապետը: Նա հայտնեց, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում արդեն կսկսվեն հանրային քննարկումները մինչև 2030 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարության վերաբերյալ: Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ այդտեղ եղած թվերը, ցուցանիշները բոլորին գոնե կհամոզեն, որ գնում ենք դեպի նախանշած այդ հիմնական ցուցանիշը:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր