Դեպի վեր

«Ռոստելեկոմը» մեկ ամսավճարի 30%-ը կուղղի ռոբոտաշինության ուսուցմանը՝ հիմնելով ռոբոտաշինության լաբորատորիաներ

panarmenian.net12/3/2021, 2:30

«Ռոստելեկոմը» մեկ ամսավճարի 30%-ը կուղղի ռոբոտաշինության ուսուցմանը՝ հիմնելով ռոբոտաշինության լաբորատորիաներ

3 դեկտեմբերի 2021 - 18:28 AMT

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» ընկերությունը դեկտեմբերի 3-ից հանդես է գալիս «Նվիրի՛ր երազանք» նոր հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին։

Ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսում է հիմնել ռոբոտաշինության խմբակներ ՀՀ մի շարք բնակավայրերում:

«Նվիրի՛ր երազանք» առաջարկին միացած յուրաքանչյուր նոր բաժանորդագրության (ֆիզիկական անձանց կողմից) մեկ ամսվա վճարի 30%-ը ընկերությունը կուղղի երեխաների համար ՀՀ-ում ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը:

Այսպիսով, ընկերության բոլոր նոր բաժանորդները կդառնան «Ռոստելեկոմի» «Բարի կամքի դեսպաններ»՝ նպաստելով բարձր տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում:

«Ռոստելեկոմը» նախատեսել է նաև մի շարք առավելություններ բաժանորդների համար: Այսպիսով, միանալով ընկերության ծառայություններին 1 տարի բաժանորդագրության պայմանով, բաժանորդները կստանան․

• 1 ամիս անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն,

• Ինտերնետի մինչև 200 Մբ/վ արագություն՝ կախված սակագնային փաթեթից,

• Սմարթ հեռուստատեսության շատ ալիքներ /մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ/։

«Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք Հայաստանի տեխնոլոգիական զարգացման համար շատ կարևոր նախագծի մեկնարկի մասին: Մեր նպատակն է մեր բաժանորդների հետ միասնական ուժերով ստեղծել հավասար հնարավորություններ տարբեր սոցիալական խմբերի երեխաների համար՝ հասանելի դարձնելով բարձր տեխնոլոգիական գիտելիքները, տրամադրելով որակյալ կրթություն և ստեղծելով մոտիվացիա՝ զբաղվելու ապագայի մասնագիտություններով:

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր