Դեպի վեր

Կալանավորել է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը

azatutyun.am10/22/2019, 4:30

Կալանավորել է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը

Կալանավորվել է «Հյուսիս-հարավ»- քրեական գործով մեղադրյալ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բեկանել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

2008-ից 2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը «Հյուսիս-հարավի» քրեական գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և խոշոր չափերի հարկերից չարամտորեն խուսափելու համար։ Նա, ըստ Քննչական կոմիտեի, եղել է նաև «Հյուսիս-Հարավ»-ի շինարարական աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «Սթոնս» ընկերության համակարգողը։

Նույն մեղադրանքն առաջադրվել էր նաև Գագիկ Ծառուկյանի մտերիմներից «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին ու նաև գործարար Սուրեն Ավագյանին։ Ըստ քննչական կոմիտեի, Առուստամյանը, Սուրեն Ավագյանն ու տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը «Սթոնս» ընկերությանը իբր թե մատուցված ծառայությունների համար դուրս են գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մաս փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:

Գործարարին ավելի ուշ նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար է մեղադրանք առաջադրվել։ Սակայն նրա 20 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել։ Դատախազությունը բողոքարկել է նաև Առուստամյանի, ինչպես նաև Սուրեն Ավագյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը. Ավագյանը կշարունակի ազատ մնալ, իսկ Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցի հարցն ավելի ուշ պարզ կդառնա։

Անցած տարի հարուցված «Հյուսի-հարավ»-ի քրեական գործը Քննչական կոմիտեում աննախադեպ են որակում՝ ծավալների առումով։ Արդեն ավելի քան 1000 մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր