Դեպի վեր

Մաքսիմ Հակոբյանը Շամլուղի փակ հանքերում ներդրումներ չի անում. հանքափորները զոհվում են փլվածքներից

hetq.am10/23/2017, 5:45

Մաքսիմ Հակոբյանը Շամլուղի փակ հանքերում ներդրումներ չի անում. հանքափորները զոհվում են փլվածքներից


«Ախթալայի լեռնհարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի 140 հանքի 1-ին տեղամասում այսօր փլվածքի հետևանքով մահացել է Ախթալայի 38-ամյա բնակիչ Վրեժ Սահակյանը:

Վրեժը 3 անչափահաս երեխաների հայր է: «Տանը ոչ մեկս չեք աշխատում, մենակ ինքն էր աշխատում: Հանքի աշխատանքով իր երեխաներին պահում էր, իր քրտինքով ապրում էր: Իմ տղան հանքը չէր սիրում, ստիպված էր մտնում հանք, որ իր երեխան ոչ մի բանի պակաս չլինի: Էդ հանքի դուռը էնպես փակվի, էլ ոչ մի մարդ էլ չմտնի։ Գիտեմ էդ հանքը այնպիսի վիճակում է, էնտեղ աշխատելու չէ, բայց ինչ անենք, ոնց ապրենք, ուրիշ աշխատանք չկա»,-արտասվելով ասում է Վրեժի մայրը:

«Ախթալայի ԼՀԿ»-ի 140 հանքի 1-ին տեղամասի 22-րդ երակի առաջ առավոտյան` ժամը 11։00-ի սահմաններում, մի քանի ավտոմեքենաներ, ախթալեցիներ և հանքափորներ էին կանգնած: Այդտեղ էին նաև ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական բաժանմունքի պետ Լեռնիկ Գիգոլյանը և քննիչ Արարատ Ուլուխանյանը:

Երբ հայտնվեցի հանքի տարածքում, «Ախթալայի ԼՀԿ»-ի անվտանգության ծառայության պետ Վարդան Առաքելյանը մոտեցավ ինձ և ասաց. «Սա հանքի տիրոջ սեփականությունն է, խնդրում եմ դուրս գալ ուրիշի սեփական տարածքից»: Վարդան Առաքելյանին ստիպված էի բացատրել, որ հանքը ոչ թե հանքի տիրոջ, այլ ժողովրդի սեփականությունն է, ուստի ինքը իրավունք չունի և չի կարող ինձ հանքի տարածքից հեռացնել:

Աշխատողները ասացին, որ փլվածքը տեղի է ունեցել հանքի 3կմ-ի վրա: Տուժածին ժամը 10։00-ի սահմաններում դեպքի վայրից ընկերները տեղափոխել են հանքի հարևանությամբ գտնվող աշխատանքային տնակ: Ըստ դեպքի վայրում գտնվող հանքափորների, ժամը 10:30-ի սահմաններում հանքավայր է ժամանել շտապ օգնության մեքենան, որի անձնակազմը արձանագրել է հանքափոր Վրեժ Սահակյանի մահը: Մեր այցելության ժամանակ տուժածը գտնվում էր հանքի աշխատանքային տնակում: Այդ ժամանակ էլ հասկացա, թե ինչու էր «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության պետը ամեն գնով փորձում ինձ հեռացնել հանքի տարածքից: Տուժածը ժամը 10-ից մինչև 13:30-ը մնաց տնակում:

Սպասում էին դատաբժշկի Վանաձորից ժամանելուն: Մահացած Վրեժ Սահակյանի հագին հանքավորի պատշաճ հագուստի փոխարեն իր հնամաշ շորերն էին։ Ակնհայտ էր, որ հանքափորները չեն ապահովվում հանքափորի հագուստով, պաշտպանիչ գլխարկով և սապոգներով:

Քննչական խմբի հետ տեղազննության համար 140 հանքի 1-ին տեղամասի 22 երակ մտած ոստիկաններից մեկից տեղեկացա, որ հանքում անվտանգության որևէ կանոն չի պահպանվում, ծանր վիճակ է այնտեղ: Հանքի պատին Վ. Սահակյանի հենց 1-ին հարվածից հսկա հանքային բեկորներ են թափվել նրա վրա:

«Հանքում քարաթափում է եղել, Վրեժ Սահակյանը մնացել է քարաթափման տակ և մահացել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 10-ի կողմերը»,-ասաց տեղամասի պետ Սամվել Դավիթավյանը : «Հանքի Ձեր ղեկավարած տեղամասում ապահովված է հանքափորների անվտանգությունը»,- հարցրի: Սամվել Դավիթավյանը պատասխանեց՝ հա, և շրջվելով հեռացավ: Ժամը 13:15 րոպեի սահմաններում դեպքի վայր ժամանեց Լոռու մարզի դատական բժիշկ Արթուր Անտոնյանը: «Հանքափորը մահացել է գանգուղեղի, կրծքավանդակի և ստորին վերջույթների համակցված պոլիտրավմայից: Վերջնական եզրակացությունը կարող ենք տալ դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- «Հետքին» հայտնեց Արթուր Անտոնյանը:

Հանքավայրում վախի մթնոլորտ էր տիրում: Շատ հանքափորներ տարածքում կանգնած անվտանգության ծառայության պետ Վարդան Առաքելյանից վախենում էին պատասխանել հարցերին: Պատասխնողներն էլ խնդրում էին չհայտնել իրենց ազգանունը։

«Հանքափորներս 15 օր աշխատում, 15 օր ազատ ենք լինում: Առավոտյան 8-ին գալիս ենք աշխատանքի, երեկոյան 19:00-ին դադարեցնում ենք 1-ին հերթափոխ աշխատանքերը: Երեկոյան ժամը 19-ից մինչև առավոտ հանքում աշխատում են 2-րդ հերթափոխի հանքափորները: Ինչքան աշխատում ենք, այդքան էլ մեզ աշխատավարձ են տալիս: Ամսվա մեջ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր