Դեպի վեր

Ցանկանում եմ, որպեսզի համայնքի բնակիչներն ապրեն բարեկեցիկ կյանքով

slaq.am08/12/2019, 8:12

Ցանկանում եմ, որպեսզի համայնքի բնակիչներն ապրեն բարեկեցիկ կյանքով

Գետարգել համայնքը հիմնադրվել է 1948թ.` որպես թիվ 1 ռադիոկայանին կից բանվորական ավան: Այստեղ ի սկզբանե ապրել են ռուսներ և գաղտնի հեռարձակել ռադիոհաղորդումներ, այնուհետև` 1954 թվականին, այստեղ բնակություն հաստատեցին հայերը` ՀՀ տարբեր մարզերից:
Այսօր արդեն համայնքն ունի մոտ 845 բնակիչ, ովքեր ապրում և աշխատում են այստեղ` օր օրի շենացնելով և ծաղկեցնելով համայնքը:

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Գետարգել համայնքի ղեկավար Արսեն Կարապետյանը:

-Պարո՛ն Կարապետյան, 2011 թվականից ղեկավարում եք Գետարգել համայնքը, ինչպե՞ս ընդունեցիք համայնքը և այսօր արդեն հետադարձ հայացք նետելով, ի՞նչ դրական փոփոխություններ կառանձնացնեք:

-2011 թվականին, երբ ստանձնեցի համայնքի ղեկավարի պաշտոնը, համայնքում առկա էին բազում խնդիրներ, համայնքի սեփական եկամուտները շատ քիչ էին, պարտքերը բավականին շատ, կարող եմ ասել, որ մարզպետարանի կողմից համայնքը մատնված էր անուշադրության:
Ես բնակիչներին խոստացա, որ իմ հնարավորությունների սահմաններում կանեմ ամեն բան, որպեսզի առկա խնդիրները հասցնեմ նվազագույնի:
Ի սկզբանե` սկսեցինք կարգավորել խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիրները, ոռոգման և խմելու ջրի ցանցը ամբողջությամբ փոխեցինք, այսօր արդեն ոռոգման և խմելու ջրի հետ կապված խնդիրներ չունենք: Համայնքի ճանապարհները գտնվում էին անմխիթար վիճակում, փորձեցինք բարեկարգել ճանապարհները: Կարգավորեցինք համայնքի գազաֆիկացման հարցը, ինչպես նաև լուծեցինք համայնքի աղբահանության խնդիրը. այսօր արդեն շաբաթական 3 անգամ կատարվում է աղբահանություն, ավելացել են աղբամանները: Չունեինք համայնքապետարան, այդ խնդիրը ևս կարգավորեցինք: Կառուցեցինք հանդիսությունների սրահ` մինչև 150 հոգու համար: Դպրոցի լոկալ ջեռուցման հարցը կարգավորեցինք և, ի շնորհիվ Վազգեն Ազիզյանի, փոխեցինք դպրոցի առաջին հարկի պատուհանները: ԾԻԳ ծրագրի և համայնքապետարանի շնորհիվ համայնքում կառուցվեց նախակրթարան: Այսպես` փուլ առ փուլ, բարերարների, ինչպես նաև բնակիչների աջակցությամբ ձերբազատվեցինք մի շարք խնդիրներից և այսօր ունենք բարեկարգ և ծաղկուն համայնք:

-Ինչո՞վ են այստեղ զբաղվում բնակիչները, կա՞ն աշխատատեղեր:

-Քանի որ մեր համայնքը Երևանի կենտրոնից գտնվում է 15 կիլոմետր հեռավորության վրա, բնակիչները հիմնականում աշխատում են Երևան և Աբովյան քաղաքներում: Նշեմ նաև, որ չունենք քաղաքային տրանսպորտի խնդիր:

-Հունիսի 9-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, ի՞նչ ռազմավարություն եք մշակել և ի՞նչ ս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476.5479
EUR528.5535
RUR7.57.62
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր