Դեպի վեր

Պարենային ապրանքները թանկացել են․ Կարեն Ադոնցը գյուղատնտեսության պլանավորում է առաջարկում

yerkir.am05/25/2020, 7:00

Պարենային ապրանքները թանկացել են․ Կարեն Ադոնցը գյուղատնտեսության պլանավորում է առաջարկում

Հաց, շաքարավազ, թթվասեր, կարագ, պանիր, ձու, ոսպ, հնդկաձավար, ալյուր, միս, երշիկ, ձուկ․․․ առաջին անհրաժեշտության պարենային 39 ապրանքատեսակ թանկացել է՝ հաստատեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Տնտեսագետ Կարեն Ադոնցը, Yerkir.am-ի հետ հարցազրույցում, սա պայմանավորեց ընթացիկ իրավիճակով։

«Չեմ կարծում անբարեխիղճ մրցակցության հետևանք լինի, այդ շուկայում բավական մեծ մրցակցություն կա։ Խնդիրն այն է, որ եթե ներմուծողները կամ նույնիսկ արտադրողները ավելի քիչ են վաճառում, իրենց եկամուտները չեն բավարարում, որ հաստատուն ծախսերը ծածկեն։ Իսկ քիչ են վաճառում, որովհետև մարդիկ չեն աշխատել երկար ժամանակ, կորցրել են եկամուտը և վճարունակությունը։ Անկախ նրանից՝ առաջին անհրաժեշտության, թե այլ բնույթի ապրանքներ են, եթե մարդը չունի գնելու հնարավորություն, որոշակի սահմանափակումներ է անում իր գնումներում»,-ասաց նա։

Այս ապրանքներով երկիրն ինքնաբավ դարձնելու և ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ քայլեր, սակայն, տնտեսագետը չի տեսնում։

«Որպեսզի ներսում արտադրվի, դրա համար քաղաքականություն է պետք․ նախ պետք է քարտեզագրել ամբողջ գյուղատնտեսության ոլորտը՝ ով ինչ է արտադրում, հստակ պլանավորել, թե երկրում ինչքան է մթերվում, ինչքան է սպառվում ամեն ապրանքից ու դրանից հետո նոր միայն որոշել, թե որ գյուղատնտեսական խոշոր ընկերությունը որ տարածքում ինչ պետք է արտադրի։ Եվ պետությունը իմպուլսներ պետք է ուղարկի, որ իրեն պետք չէ, ասենք, հավելյալ լոլիկ այդ պահին, այլ պետք է այլ ապրանքի արտադրություն»,-բացատրեց նա։

Տնտեսագետի խոսքով, գյուղատնտեսության պլանավորում պետք է տեղի ունենա, որպեսզի պետությունը նաև աջակցի այն ոլորտներին, որոնք անհրաժեշտ են շուկայի համար։ Այնինչ, այսօր գյուղացիները չգիտեն՝ վաղը ինչ է տեղի ունենալու շուկայում, չգիտեն՝ ով է բացի իրենցից արտադրում համապատասխան ապրանքը, այդ ապրանքից շատ արտադրություն պե՞տք է, թե՞ բավարար կլինի, որ նորմալ գին ունենա ու կարողանան իրենց շահույթը ստանալ։ Այս ամենից այսօր մենք կտրված ենք՝ ասաց նա։

«Մեզ մոտ կառավարությունը շատ հեռու է նման բաներից, սա է պրոբլեմը, մենք չենք պլանավորում գյուղատնտեսությունը, մենք չենք պլանավորում շուկան, չենք քարտեզագրում, մարդկանց կողմնորոշումներ չենք տալիս ու չենք աջակցում, այլ մարդկանց ուղղակի վարկ ենք տալիս, որ ինչ-որ գործունեությամբ զբաղվեն, բայց ինչ արտադրեն, ինչքան է անհրաժեշտ արտադրել, նման բան մեզ մոտ չկա ու շատ վատ է, որ չկա»,-մտահոգություն հայտնեց Կարեն Ադոնցը։

Պետությունը գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրեր է առաջարկել, բայց այդ ծրագրերը ևս պրակտիկ կյանքում բազմաթիվ խնդիրներ են առաջացնում՝ նկատեց տնտեսագետը։ Պետությունը, ըստ նրա, պետք է ամեն ինչ անի, որ հիմնական վերամշակող, արտահանող ընկերությունները շարունակեն ապահովել իրենց մթերման ու արտահանման ծավալները․ «Սա ամենակարևոր հարցերից է, որ պետությունը համոզված լինի, որ այդ քանակով գյուղապրանքներ մթերվելու են․ սա մեկ։ Այսինքն, հիմնական խթանող մեխանիզմները պետք է ուղղված լինեն այդ մթերող ընկերություններին։ Դրանք 20 խոշոր ընկերություններ են, որոնք մթերում են գյուղմթերքի 80 տոկոսը։ Նրանք պետք է խնդիրներ չունենան ռուսական ռուբլու, ռուսական շուկայի հետ կապված՝ ստանան համապատասխան աջակցություն ու համապատասխան պայմանագրեր։ Նաև պետությունը պետք է նախապես պայմանագրերով կապի գյուղատնտեսական ընկերություններին մթերող ընկերությունների հետ՝ ինքը միջնորդ հանդիսանալով կնքի պայմանագրեր՝ համապատասխան աջակցման մեխանիզմներով։ Սա՝ որպեսզի հուսալի մթերեն ու արտահանեն»։

Կարեն Ադոնցի խոսքով, շատ կարևոր է, որ այդ վարկային ծրագրերը լինեն, բայց պետք է նաև վերահսկողություն լինի։

«Այն առումով, որ պետք է գյուղացիական տնտեսությունները արտադրեն ճիշտ ապրանքներ և պետությունը վստահ լինի, որ այդ գումարները որ տալիս է, կենցաղային հարցերի վրա չեն գնում, այլ գնում են կոնկրետ արտադրության վրա։ Այդ ժամանակ ավելի հստակ կարող է վարկավորել ու վերահսկել այդ պրոցեսը ու ստանալ այն արդյունքը, որն իրեն պետք է՝ քարտեզավորված»,-ասաց նա։

Սա, տնտեսագետի խոսքով, կլինի գյուղատնտեսության և վերամշակման ոլորտում համապատասխան քաղաքականությունը․ «Այսինքն, պետությունը պետք է վստահ լինի, որ ամեն ինչ իր տեղում է դրված և ամեն ինչ գնում է ճիշտ պլանավորված կառուցվածքով։ Դրան հավելյալ՝ գյուղացիական տնտեսությունները կարող են շատ արտադրել, պետության հաջորդ քայլը պետք է լինի խթանելը, որ նման ծավալները հեշտ իրացվեն՝ արտահանող ընկերությունների համար, ներքին սպառման շուկայի հետ կապված, ներմուծումը ներքինով փոխարինելու հետ կապված, բայց դա չի արվում»։

Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման ծրագրերին անդրադառնալով, տնտեսագետը ընդգծեց, որ պետք է ՓՄՁ-ները բաժանեին և ծառայողական, սպասարկման ոլորտի ձեռնարկությունները առանձնացնեին արտադրող ձեռնարկություններից։

«Որովհետև շատ կարևոր է խթանել հենց արտադրող փոքր ձեռնարկությունները, որպեսզի կարողանաս փոխարինել քո ներմուծումը, որպեսզի նրանք կարողանան մրցել ներքին շուկայում, թե չէ՝ այս ոլորտում նույնիսկ եթե շինարարական ձեռնարկությունները կառուցղում են շենք-շինություններ, այդ շենքերը հետագայում չեն արտադրում նոր արժեք, չեն ստեղծում լրացուցիչ ավելացված արժեք․ շենք է, վաճառվեց, մարդիկ ապրեցին և վերջ։ Կամ նույնիսկ ճանապարհները, այդ ծախսերը, որը պետությունը անում է, դրանք կարևոր են, բայց դրանք զարգացման ծախսեր չեն։ Շատ կարևոր է, որ պետությունը խթանի այն ոլորտների փոքր, միջին ձեռնարկություններին, որոնք արտադրում ու արտահանում են՝ մեկ և որոնք արտադրում են ու կարող են մրցել ներքին շուկայում՝ փոխարինելով ներմուծմանը․ մրցակցային պայմաններով, ոչ թե սահմանափակումներ դնելով ներմուծման առջև»,-ասաց Կարեն Ադոնցը։

Նա շատ կարևոր համարեց, որ մենք կարողանանք առանձնացնել արտադրողներին, որոնք ստեղծելու են մշտապես և այդ ներդրումները, որոնք գնում են արտադրություն, արտադրեն ամեն տարի, ստեղծեն հավելյալ արժեք, փորձեն վերցնել հավելյալ նոր շուկաներ․ «Ու դա է զարգացումը։ Եթե դա չի արվում, մնացած աջակցության մեխանիզմները ընդհանուր են ու հեռանկարի առումով անորոշ»։

Տնտեսագետի համոզմամբ, մենք այսօր այս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր