Դեպի վեր

«Հայկական Սփյուռք» տարեգիրքն այլեւս չի հրատարակվի. Թղթի անիմաստ վատնում է. Նախարարի հանձնարարականը

news.am05/25/2018, 4:54

«Հայկական Սփյուռք» տարեգիրքն այլեւս չի հրատարակվի. Թղթի անիմաստ վատնում է. Նախարարի հանձնարարականը

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հանձնարարականի համաձայն, «Հայկական Սփյուռք» տարեգիրքն այլեւս չի հրատարակվի:

Այս մասին նա գրառում է արել Facebook-ի իր էջում՝ նշելով.

«Օրեր առաջ իմ աշխատասենյակում աչքովս մի չաղլիկ, շատ ծանր գիրք ընկավ: Հետաքրքրեց, սկսեցի ուսումնասիրել: Պարզվեց, որ դա «Հայկական Սփյուռք» անունով տարեգիրքն է, որը հրատարակում է Սփյուռքի նախարարությունը:

Մեծ հաշվով գրքի էությունը հետեւյալն է. տարեգրքի մեջ ընդամենը ներառված են նախարարության եւ գործընկերների կողմից իրականացված բոլոր միջոցառումները, նախարարի, երկրի առաջին դեմքերի կատարած այցերը: Եվ այս գիրքն ուղարկվում է սփյուռքյան մեր համայնքներին, որպեսզի աշխարհասփյուռ հայերը տեղեկացված լինեն վերոշարադրյալ կառույցների ու անձանց ծավալած գործունեության մասին:

Տարեգրքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստացա նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներից: Նախ, պարզվեց, որ, օրինակ, այս տարի հրատարակվող գրքում զետեղված են 1-2 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Այսինքն, Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները բացում են գիրքն ու ստանում «ժամկետն անց» տեղեկատվություն:

Պարզվեց նաեւ, որ շատ հաճախ իրացման, ինչպես նաեւ առաքման հետ խնդիրներ են եղել, ուստի մի մասը բաժանվել է նաեւ ՀՀ-ում: Եվ ամենակարեւորը, այս նախագծի համար մեր բյուջեն ամեն տարի զրկվել է 5 միլիոն դրամից, կրկնում ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր