Դեպի վեր

Գյուղնախարարությունը ներմուծվող պարարտանյութը տեղականով փոխարինելու նպատակով առաջարկներ է ընդունում

henaran.am07/27/2017, 3:35

Գյուղնախարարությունը ներմուծվող պարարտանյութը տեղականով փոխարինելու նպատակով առաջարկներ է ընդունում

Գյուղատնտեսության նախարարությունը ներմուծվող պարարտանյութը տեղականով փոխարինելու նպատակով նախատեսում է հավաքագրել առաջարկներ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:

Այս առնչությամբ, գյուղնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության օրգանական, օրգանահանքային, կենսաբանական ավելի բարձրորակ պարարտանյութով փոխարինելու նպատակով նախատեսվում է հավաքագրել առաջարկներ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:

Յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է ներկայացնել առաջարկ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:

Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետեւյալ չափանիշների վերաբերյալ.

1) գործունեության իրականացման վայրը: Արտադրանքը պետք է նախատեսված լինի առնվազն 20000 հա հողատարածքի մշակության համար,

2) տնտեսական հիմնավորումը եւ արդյունավետությունը, ֆինանսական հաշվարկները եւ 5 տարվա կտրվածքով կանխատեսումը, սեփական եւ փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,

3) մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը եւ կազմը,

4) արտադրվող պարարտանյութի տեսակները, ինքնարժեքի հաշվարկ-հիմնավորումը, դրանց գների համադրությունը եւ մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ արտադրանքի հետ,

5) առաջարկի իրականացման նպատակով ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների եւ դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը՝ արդյունքների չափելի ցուցանիշների նշմամբ,

6) անհրաժեշտ պետակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր