Դեպի վեր

Ես Փաշինյանին չեմ դատի տվել, եթե անգամ 1 տոկոս կասկած ունենայի, որ չեմ շահի՝ դատարան չէի դիմի. Օրբելյան

armtimes.com05/24/2019, 5:12

Ես Փաշինյանին չեմ դատի տվել, եթե անգամ 1 տոկոս կասկած ունենայի, որ չեմ շահի՝ դատարան չէի դիմի. Օրբելյան

Նազենի Ղաքրիբյանը Ֆրանսիայի քաղաքացի է, եւ մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնելու իրավունք չունի:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ անդրադառնալով վարչական դատարան ներկայացրած իր հայցին, որով պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019 թվականի հունվարի 14–ի ՀՀ վարչապետի որոշումը:

«Եթե օրնեքով նա իրավունք չունի այդ պաշտոնը զբաղեցնելու, ուրեմն չունի նաեւ իմ ազատման հրամանը ստորագրելու իրավունք: Նա չէր կարող ինձ ո՛չ աշխատանքի վերցնել, ո՛չ էլ աշխատանքից ազատել, որովհետեւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք մենք ստացել ենք մշակույթի նախարարությունից եւ որոնց տակ Ղարիբյանն է ստորագրել, բոլորի տակ գրված է՝ ստորագրությունն իրավական ուժ չունի: Նախկինում՝ Մակունցի, Ամիրյանի ժամանակ այդպես չէր, գրված էր, որ ստորագրությունն իրավական ուժ ունի»,- ասաց Օրբելյանը՝ վստահեցնելով, որ Ղարիբյանն իրավունք չուներ մշակույթի նախարարի լիազորություններով առաջնորդվելու, քանի որ նա մշակույթի նախարար չէր:

Օրբելյանից հետաքրքրվեցինք, թե ինչու չսպասեց մի որոշ ժամանակ եւս, գուցե խնդիրն իր օգտին լուծվեր, եւ դատական քաշքշուկների մեջ ընկնելու կարիք չլիներ, վերջինս ասաց. «Մենք երկու ամիս սպասեցինք, եթե ես երեկ կամ այսօր դատարան չդիմեի, ապա բաց կթողնեի այն երկու ամիս ժամկետը, որն օրենքով տրված է որոշումը բողոքարկելու համար»:

Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ ապրիլի 1-ից հետո Օպերային թատրոնի անձնակազմն այլեւս չի կարողացել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես դատարան չէի դիմի, եթե 1 տոկոս կասկած լիներ, որ չեմ շահի: Ես օրենքով եմ նշանակվել, անօրեն ազատվել»,-ասաց Օրբելյանը: Գե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր