ԳԱՎԱՌ 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այժմ ընթացքի մեջ են 9-րդ դարի պատմաճարտարապետական կառույց համարվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին 2012 թվականից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, եկեղեցու հիմնանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է մոտ 615 միլիոն դրամ:
Եկեղեցու շինարարությունը ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով ընդմիջվել է 2014-2017 թվականների ընթացքում: 2018 թվականից վերսկսվել են շինարարական աշխատանքները նորատուսցի ուկրաինաբնակ գործարար Խաչիկ Կարապետյանի տրամադրած միջոցներով եւ գյուղի որոշ բնակիչների տված հանգանակություններով: «Եկեղեցու հիմնանորոգման հիմնական ֆինանսավորողը եղել է «Աֆինա Պալլադա» կազմակերպությունը, որի տրամադրած միջոցներով կատարվեցին վերականգնողական մեծ աշխատանքներ, սակայն ֆինանսական սղության ու այլ պատճառներով հիմնանորոգումը մնաց կես ճանապարհին: 2018 թվականին վերսկսվեցին աշխատ...